Թուրքմենստանում ՀՀ դեսպանն այցելել է Թուրքմենբաշի քաղաք

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

Հունվարի 30-ին տեղի է ունեցել Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի աշխատանքային այցը Բալկանաբադ վիլայեթի Թուրքմենբաշի քաղաք:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ այցի շրջանակներում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել Թուրքմենբաշիի խյակիմ (քաղաքապետ) Ամանդգելդի Իսաևի և Թուրքմենբաշի միջազգային առևտրային նավահանգստի ղեկավարության հետ, ուսումնասիրվել են նավահանգստի գործունեությունը, Կասպից ծովի թուրքմենական ափի «Avaza» ազգային զբոսաշրջային և միջազգային առողջարանական կենտրոնի հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև հայկական տրանսպորտային ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները:

«Քաղաքի պատմության և երկրագիտության թանգարանում ՀՀ դեսպանը ծանոթացել է Թուրքմենբաշի քաղաքի հիմնադրման և դրանում հայերի ունեցած մեծ ավանդին նվիրված ցուցադրությունների հետ: Քաղաքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ դեսպանը շրջայց է կատարել 1903թ. կառուցված հայկական չգործող եկեղեցի: ՀՀ դեսպանն ու Թուրքմենբաշիի խյակիմը քննարկել են հայ թուրքմենական մշակութային առնչություններին վերբերող հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում թուրքմենական մշակութային ներկայության, դրանց նկատմամբ հայկական կողմի հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև թուրքմենական կողմի համաձայնությամբ պետության կողմից պահպանվող հայկական եկեղեցու վերականգնմանն առնչվող հարցեր: Դեսպանը և քաղաքապետը կարևորել են Թուրքմենբաշի և ՀՀ տարբեր քաղաքների միջև ուղղակի կապերի հաստատումը, առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական բնագավառներում երկկողմ համագործակցության հաստատման անհրաժեշտությունը:

Այցի ավարտին ՀՀ դեսպանը հանդիպել է քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել համայնք-դեսպանություն կապերի ակտիվացման, Հայաստանում սովորող Թուրքմենստանի քաղաքացի հայազգի ուսանողների խնդիրներին առնչվող հարցեր»,-ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: