Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է. Ռուբեն Ռուբինյան

Լուրեր

28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բոլորը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին եւ աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր Ֆրեդերիկ Էնսելին:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հյուրերին Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ խորհրդարանական համագործակցությունը միջազգային փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ կլինի ավելի պարբերական եւ արդյունավետ:

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ աշխարհաքաղաքական մի շարք իրադարձությունների:

Մասնավորապես, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է: Նա կարեւորել է հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի համատեքստում:

Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտի առկայությունը, անթույլատրելի համարել պետական մակարդակում ատելության խոսքի կիրառումը՝ որպես սպառնալիք հակամարտության խաղաղ կարգավորման կառուցողական գործընթացին:

Կողմերն անդրադարձել են նաեւ հետհեղափոխական շրջանում Հայաստանի որդեգրած բարեփոխումների քաղաքականությանը: Այս համատեքստում կարեւորվել է արդար ընտրությունների անցկացումը՝ որպես ժողովրդավարության ուղղությամբ ձեռնարկված կարեւոր քայլ: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է տնտեսական հեղափոխության, ժողովրդավարական, դատական բարեփոխումների իրականացման հարցում:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին. կարեւորվել է միջազգային ասպարեզում Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման գործում կարեւոր դերակատարությունը:

Քննարկվել են նաեւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանն այս առնչությամբ նշել է, որ հանձնաժողովը հանձնառու է լինել խորհրդարանական դիվանագիտության համակարգող օղակ:

Կողմերը կարեւորել են նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների միջեւ առավել սերտ հարաբերությունների խթանումը, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կառույցներում»,-ասված է հաղորդագրության մեջ: