Ռոբերտ Քոչարյանին ասել են, որ ֆիլմում կլինեն նաև Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը. նա չէ «Գործ N1» ֆիլմի պատվիրատուն. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
24.07.2026 | 15:39
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 15:03
Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է
24.07.2026 | 14:58
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Բոլորը

«Դեռևս շարունակում ենք մեր բողոքը ներկայացնել, մոտավորապես կեսը հասցրել ենք ներկայացնել: Ռոբերտ Քոչարյանը դեռևս ոչ մի հայտարարությամբ հանդես չի եկել, բացի նրանից, որ դատարանի նկատմամբ ինքնաբացարկ չունի». այս մասին քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ հույս ունեն՝ գործը կքննվի և օբյեկտիվ որոշում կկայացվի:

Խոսելով «Գործ N1» ֆիլմի մասին, որը 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին է, պաշտպանը նշեց, որ ինքը հարցրել է Ռոբերտ Քոչարյանին ֆիլմի մասին:

«Սրանից որոշ ժամանակ առաջ պարոն Քոչարյանին զանգահարել է մոսկվաբնակ մի անձ և պարոն Քոչարյանին ասել է, որ կա հայտնի կինոռեժիսոր, որը ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել Մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Պարոն Քոչարյանը հարցրել է, թե իրենից բացի էլ ովքե՞ր են խոսելու, ասել է, որ խոսելու է նաև պարոն Փաշինյանը, պարոն Տեր-Պետրոսյանը և մի շարք այլ անձինք: Այդ պայմաններում պարոն Քոչարյանը համաձայնել է հարցազրույց տալ, մի քանի օրվա մեջ օպերատորները և ռեժիսորը եղել են Հայաստան, իրենից հարցազրույց են վերցրել, այդ ժամանակ էլ իմացել է, որ պարոն Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ, թեպետ նրանց առաջարկվել է: Ֆիլմը ո՞նց է ստեղծվել, ո՞նց է դրվել շրջանառության մեջ՝ պարոն Քոչարյանին հայտնի չի եղել»,- մանրամասնեց պաշտպանը:

Ալումյանը ընդգծեց, որ ֆիլմի ստեղծման համար բացարձակ ոչ մի հոնորար չի տրվել պարոն Քոչարյանի և նրա մերձավորների կողմից. «Նախաձեռնությունը նրանց կողմից չի եղել, եղել է Ռոման Բաբայանի կողմից: Նա պարոն Քոչարյանի հետ կապ չի ունեցել, իրար հետ ինչ-որ միջոցառման ժամանակ ծանոթացած են եղել»:

Հայկ Ալումյանը չհրապարակեց մոսկվաբնակ անձի անունը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել հրապարակել անունը, քանի որ նրա հետ չի համաձայնեցվել:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է այսօրվա նիստին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու Առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր Առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է: Վերջերս էլ Առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարաձգեց Քոչարյանի կալանքը։ Քոչարյանը մեղադրվում է «Մարտ 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար։

Լիլիթ Շաբոյան