Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը. Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել

Լուրեր

24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
24.07.2026 | 15:39
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 15:03
Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է
24.07.2026 | 14:58
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Բոլորը

Հունվարի 31-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով հունվարի 28-ին Եռաբլուրում մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ իր հնչեցրած գնահատականների վերաբերյալ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի արձագանքին, հայտարարություն է արել, որում, մասնավորապես,  ասվում է.

«Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո»։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան, Վիտալի Բալասանյանը պատասխանել էր.

«Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի այդպիսի բաներ ասել: Մանավանդ էս վերջին ժամանակները մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ որ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են նման իրավիճակի մեջ: Էդ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է: Ձեր համար էլ է ծիծաղելի: Այսինքն՝ ո՞նց եք բան անում, էսօր Նիկոլ Փաշինյանն ինքը սահմանադրական կարգը տապալի, որ մնա վարչապե՞տ, մի քիչ ծիծաղելի է: Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող ուժը ինչո՞ւ է սահմանադրական կարգ տապալում»։

Վիտալի Բալասանյանի այս պատասխանին արձագանքել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ եթե Վիտալի Բալասանյանն ամոթանք է տվել, դա թողնում է նրա խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում է՝ գա, նստի, քննարկեն իրաբավանական տեսանկյունից: