Տարոն Մարգարյանի աշխատակազմի պատասխանատու նախկին պաշտոնյան՝ թաքցված պարգևավճարների մասին

Լուրեր

12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
Բոլորը

Երևանի նախկին քաղաքային իշխանության կողմից 2017 թվականին շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող 12 կարգադրություն չի հրապարակվել: Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի այս հայտարարության առնչությամբ մամուլում տեղ գտած հրապարակումներին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել: Factor.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Այլ մանրամասներ, ասաց, կհայտնեն ավելի ուշ:

Մեծ աղմուկ բարձրացրած պարգևատրումների ֆոնին քաղաքապետի մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչն, ըստ Կարապետյանի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է:

Հրապարակելով իր պնդումները փաստող լուսանկարներ՝ Կարապետյանը գրել էր նաև. «Yerevan.am պաշտոնական կայքում կեղծ տեղեկություններ են հրապարակվել․ պարգևատրումների մասին փաստացի գոյություն ունեցող կարգադրությունների հերթական համարների տակ կայքում հրապարակվել են այլ՝ բոլորովին ուրիշ բովանդակությամբ փաստաթղթեր»:

Թե ինչպես է ստացվել, որ պարգևատրումների վերաբերյալ կագադրությունների փոխարեն այլ փաստաթղթեր են հայտնվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, Factor.am-ը փորձեց պարզել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արթուր Գեւորգյանից:
«Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, այն, ինչ դուք եք տեսել, նույնը ես եմ տեսել: Թող ստուգեն, ինչ ասեմ, ես տեղյակ չեմ, ուստի չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց քաղաքապետարանի նախկին պաշտոնյան:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը դժվարացավ ասել, թե ինչ մակարդակով են այդ փաստաթղթերը թաքցվել հանրությունից և արդյոք նախկին քաղաքապետի իմացությամբ է դա արվել, փոխարենը ընդգծեց՝ նպատակը բավական զգալի ծավալի պարգևատրումների չափը հանրությունից թաքցնելն է:

Ուշագրավ է, որ 287 մլն դրամ պարգևատրում, ըստ Հակոբ Կարապետյանի, ստացել են սահմանափակ թվով աշխատակիցներ։

Շողիկ Գալստյան