Չավուշօղլուն պնդել է, որ Սիրիայի քրդական ուժերը փորձում են բանակցել Ռուսաստանի հետ

Լուրեր

05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո տեղի քրդական ուժերը (YPG) այժմ նոր դաշնակիցներ են փնտրում։ Ըստ Չավուշօղլուի՝ այդ ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սիրիայի քրդական ուժերն այժմ դժվարին կացության մեջ են. փոխանցում է ermenihaber-ը:

Ընդգծելով, որ քրդերը այժմ փորձում են կապեր հաստատել Ռուսաստանի հետ՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է.

«YPG-ն, կանխատեսելով, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ դուրս է գալու Սիրիայից, սկսեց նոր դաշնակիցներ փնտրել։  Հիմա նրանք փորձում են Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել։ Պուտինը նախորդ օրն ասաց, որ Մոսկվան կարևորություն է տալիս է  Սիրիայի կառավարության և քրդերի միջև բանակցություններին: Բայց քրդեր ասելով նա ո՞ւմ նկատի ուներ, YPG-ի՞ն, թե՞ քրդերին։  Նախկինում ռուսների և YPG-ի հարաբերությունները լավ էին, սակայն երբ մենք ռուսներին այդ մասին ակնարկեցինք, նրանք մեզ ասացին, որ ավելի լավ է այդպես լինի, քան թե քրդական ուժերն ընկնեն ԱՄՆ-ի ազդեցության տակ։ Եվ ռուսները հետագայում հասկացան, որ YPG-ն ընդամենը իր խաղն է խաղում և փորձում է բոլորին շահագործել»։

Խոսելով Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու մասին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ հարցում Մոսկվան և Անկարան չունեն որևէ տարաձայնություն: