Ուզում ենք, որ 2018թ. ապրիլից հետո մեզ հետ անկեղծ լինեն, հատկապես՝ Արցախի հարցի հետ կապված. Զարուհի Փոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը կարծում է՝ Հայաստանում շարունակվում են այն արատավոր ավանդույթները, որոնց նախորդ իշխանությունների օրոք ականատեսն ենք եղել, մասնավորապես՝ Արցախի խնդրի հետ կապված: Նրան մտահոգում են հատկապես Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ չծրագրված, ոչ պաշտոնական հանդիպումները:

«Մենք տեսնում ենք հանդիպումներ, ժամեր շարունակ տևող քննարկումներ, օրինակ՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, որոնց մասին տեղեկացվում ենք այդ հանդիպումներից հետո: Ես դիտեցի Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը, որտեղ նա փորձում էր հիմնավորել իր անսպասելի հանդիպումը: Անցնում է շուրջ մեկ օր, նոր է նա ուղիղ եթերով հանդես գալիս, ասում է՝ մենք պայմանավորվել ենք, որ եթե կլինի միջազգային միջոցառումների ժամանակ հնարավորություն, ապա մենք կհանդիպենք: Եթե նման պայմանավորվածություն ունեիք արդեն, ապա ինչո՞ւ հանրությունն այդ մասին տեղեկացված չէ: Նույն Դուշանբեի հանդիպումը, նա հիմնավորում է, որ պատահական է եղել, վերելակի մեջ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նրա համոզմամբ՝ այդպիսի հիմնավորումներն արժանահավատ չեն, այլ խոսում են «թաքնված բանակցությունների կամ պայմանավորվածությունների մասին, որոնց մասին մենք տեղեկացված չենք»:

«Մենք ցանկանում ենք, որ 2018 թվականի ապրիլից հետո այլևս մեզ հետ խոսեն պարզ, նաև ներկայացնեն հիմնավորումներ և լինեն անկեղծ, հատկապես՝ Արցախի հարցի հետ կապված: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ նույնը կրկնվում է»,- հավելեց Փոստանջյանը: «Երկիր Ծիրանիի» առաջնորդը նաև տարակուսում է, թե ինչպե՞ս կարելի է շուրջ 1.5 ժամ տևած հանդիպման ժամանակ խոսել միայն արցախյան հարցով բանակցությունների պատմությունից:

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խոսում էինք բանակցային պատմության մասին, արցախյան խնդրի հետ կապված պատմությունն էինք քննարկում: Պատկերացնո՞ւմ եք՝ շուրջ 1.5 ժամ թշնամի պետության ներկայացուցչի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում և քննարկում է ինչ-որ պատմություն: Մինչդեռ նա բղավում էր, թե քաջ տեղյակ է՝ ով ինչպես է բանակցել Արցախի հարցի վերաբերյալ. նախորդ իշխանությունների բանակցությունների մասին է խոսքը: Իհարկե՝ սա արժանահավատ չէ»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյանին սա մտահոգության տեղիք է տալիս, որ «թաքուն, առանց հանրությանը տեղյակ պահելու տեղի է ունենում խորը բանակցային գործընթաց»:

«Մենք պետք է այս ամենն այսպիսի տեսանկյունից դիտարկենք, քանի որ մենք չենք լիազորել պարոն Փաշինյանին, որպեսզի նա գնա և մեր անունից բանակցի, քանի որ մենք չունենք նրա մոտեցումները և նրա ծրագիրը, Արցախի հիմնախնդրի հետ կապված հայեցակարգ գոյություն չունի: Նա որևէ մեկիս չի հայտնել, թե գնում է հանդիպման: Նույն ոչ պաշտոնական հանդիպումների ու քննարկումների մասին պետք է մեզ նախապես տեղեկացնեն: Սա է այն կառավարությունը, որը մենք պատկերացնում ենք, որը պետք է հաշվետու լինի մեր հանրության առջև»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում