Պաշտպանն ու ԱԺ պատգամավորները համատեղ այց են իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն․առկա են մի շարք խնդրահարույց հարցեր

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ  Անի Սամսոնյանն ու Աննա Կարապետյանը համատեղ այց են իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Այցի նպատակը տեղի բնակիչների կողմից այդ ընտրատարածքից առաջադրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ուղղված բողոքներն են եղել․ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի մասնաշենքերից մեկի առաջին հարկում տեղակայված է մանկապարտեզ։

Մասնավորապես, երեխաների ծնողները նշել են, որ Երևանի թիվ 34 մանկապարտեզն առանձնացված է «Ձորակ» կենտրոնից ցանկապատով, սակայն ոչ ամբողջությամբ։  «Ձորակ» կենտրոնի և մանկապարտեզի լուսամուտները բացվում են երկու հաստատությունների բակեր և պարբերաբար տեղի է ունենում շփում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ: Բացի այդ, լսելի են խնամյալների ձայները, ինչն անհանգստացնում է երեխաների ծնողներին։

«Այցի ընթացքում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնք քննարկվել են տնօրինության հետ՝ հորդորելով շտապ լուծումներ գտնել, բայց ամենավտանգավորն այն է, որ խնամյալների կապը երեխաների հետ առերևույթ է և հնարավոր, որ խնամյալներից մեկը հայտնվի մանկապարտեզի տարածքում և հակառակը»,- նշել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Մարդու իրավունքների պաշտպանն ու պատգամավորները շրջայց են կատարել հաստատությունների տարածքներում, տեղի են ունեցել քննարկումներ և առանձնազրույցներ «Ձորակ» կենտրոնի տնօրենի, աշխատակիցների և կենտրոնում խնամվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ։

Քննարկումներ են տեղի ունեցել նաև Թիվ 34 մանկապարտեզի տնօրենի, աշխատակիցների և երեխաների ծնողների հետ, ինչպես նաև հաստատություններին հարակից տների բնակիչների հետ։

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առնչվող հարցերը գտնում են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում։ «Ձորակ»-ում մշատադիտարկման այցի ընթացքում մենք ավելի վաղ վեր են հանել խնդիրներ՝ կապված  բուժանձնակազմի քանակի, դեղերի և բժշկական պարագաների, զսպման միջոցների կիրառության, սննդի հետ և այլն: Արձանագրվել են նաև կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն»,- տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանն ու պատգամավորները պայմանավորվածություն են ձեռք բերել խնդիրը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, ՀՀ առողջապահության նախարարի և Երևանի քաղաքապետի հետ։

։