Լիտվան տպավորված է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներից և պատրաստ է մի շարք ոլորտներում աջակցություն ցուցաբերել

Լուրեր

28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
Բոլորը

Հունվարի 30-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը դեսպանությունում ընդունեց Լիտվայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնարարականներով դեսպան Սիմոնաս Շատունասին. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական վարչությունը:

Հանդիպման սկզբում դեսպան Շատունասը նշեց, որ առաջիկայում ԱլԳ դեսպանների խմբի այցի շրջանակներում նախատեսում է այցելել Հայաստան և հավելեց, որ այցը ցանկանում է օգտագործել նաև Հայաստան-Լիտվա երկկողմ կապերի խորացման և Լիտվայի կողմից Հայաստանին տրամադրվելիք հնարավոր աջակցության ոլորտները նախանշելու համար։

Սիմոնաս Շատունասը նշեց, որ Լիտվան տպավորված է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներից և պատրաստ է մի շարք ոլորտներում՝ այդ թվում արդարադատության, կրթության, վերականգնվող էներգիայի, միջին մասնագիտական վերապատրաստման ոլորտներում աջակցություն ցուցաբերելու։

Դեսպան Մկրտչյանն իր հերթին ներկայացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ անդամ պետությունների կողմից վավերացման և դրա մի շարք դրույթների կիրարկման ընթացքը։ Դեսպանը նաև նշեց, որ Լիտվան իր լավագույն փորձով կարող է կիսվել քաղաքականության, կառավարման մեջ կանանց ներգրավվածության, ՀՀ պետական կառավաման և տնտեսության թվայնացման, ինչպես նաև թվային տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ օգտագործելու հարցերում։