Ի՞նչ փոխեց թավշյա հեղափոխությունը լրագրողներ-իշխանություն հարաբերություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
Բոլորը

Թավշյա հեղափոխության տարին՝ 2018 թվականը, ամենևին էլ բարենպաստ չի եղել լրատվամիջոցների ու լրագրողների համար։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 21 դեպք։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ 2018-ին լրագրողների նկատմամբ բռնությունների ծավալները գերազանացել են 2017-ի ցուցանիշը՝ պայմանավորված հեղափոխությամբ․ «Այդ թեժ ժամանակահատվածում Ոստիկանությունը հակազդում էր ոչ միայն ցուցարարներին, այլ նաև լրագրողներին և օպերատորներին, և դա է պատճառը, որ այդ շաբաթների ընթացքում 18 ֆիզիկական բռնության դեպք արձանագրեցինք»։

Ըստ պարոն Մելիքյանի՝ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ուժայինները դադարեցրին լրագրողների ու օպերատորների դեմ բռնությունները․ «Ոստիկանությունն իր բիրտ ուժի կիրառումը փորձում էր անել այնպես, որպեսզի լրատվամիջոցները հնարավորինս քիչ լուսաբանեն, դրա համար թիրախ էին դառնում նաև լրագրողներն ու օպերատորները։ Հետո, երբ բիրտ ուժ կիրառելու անհրաժեշտությունը կորավ, կորավ նաև լրագրողներին ու օպերատորներին ճնշելու անհրաժեշտությունը»։

Լրագրողների մասնակցությամբ 26 միջադեպերից միայն 15-ի առնչությամբ է հարուցվել քրեական գործ և դրանցից 4-ն է միայն մտել դատարան, իսկ 11 դեպքով ընդհանրապես քրեական գործ չի հարուցվել։ Ի դեպ, կասեցվել է նաև Factor.am-ի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի և օպերատոր Գևորգ Մարտիրոսյանի գործունեությանը խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործը, հանցանք կատարած անձի՝ հայտնի չլինելու հիմքով։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսպես է գնահատում այդպիսի որոշումը․ «Եթե քննչական մարմինը որոշում է կայացնում կասեցնել, քանի որ չի կարողանում գտնել, սա ամենևին բարենպաստ կամ ընդունելի չի կարող լինել»։

Մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը պնդում է՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի անարդյունավետ քննությունը իրավապահ մարմինների անգործության հետևանք է․ «Սա նշանակում է՝ լրագրողների իրավունքները պաշտպանված չեն, եթե բռնության դեպքերով քրեական դատավարություն չի իրականացվում։ Ես չգիտեմ սա ինչպես բնորոշել՝ էնդեմիկ բնույթի խախտո՞ւմ, որ հատուկ է Հայաստանին։ Նման գործերը՝ կապված լրագրողների հետ, այդքան էլ դժվար չէ բացահայտել, դրանք լատենտային բնույթի հանցագործություններ չեն, որպես կանոն տեղի են ունենում հանրային միջավայրում, և որպես կանոն լրագրողներին հաջողվում է ֆիքսել փաստական տվյալներ, որոնք հեշտությամբ կարող են դառնալ ապացույց։ Լրագրողների դեմ բռնություններով գործերը արագությամբ չեն քննվում, դա նշանակում է, որ լրագրողը հաջորդ անգամ իրավական պաշտպանության միջոցի չի դիմի»։

Թավշյա հեղափոխությունից հետո դժվարացել է լրագրողների աշխատանքը, արձանագրել է ԽԱՊԿ-ը։ 2018 թվականին պետական կառույցների կողմից տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքը խախտվել է 98 անգամ, 2017-ի՝ 62 նմանատիպ դեպքի համեմատ։

«Պետական մարմիններից տեղեկություններ ստանալը բարդացել է՝ միգուցե պայմանավորված նրանով, որ պաշտոնյաները գերադասում են ֆեյսբուքով խոսել, բայց դա չի նշանակում, որ ֆեյսբուքյան լայվերը պիտի փոխարինեն պետական մարմինների աշխատանքին»,- ասում է Աշոտ Մելիքյանը։

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար անդրադառնում է լրատվամիջոցների աշխատանքին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկում նա հեռուստաընկերություններից մեկին մեղադրեց հակապետական գործունեության մեջ։ Որոշ խմբագիրներ սա գնահատում են իբրև ճնշում խոսքի ազատության նկատմամբ։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խնդրահարույց է համարում այն, որ վարչապետն այդպես է անդրադառնում խնդիրներին, թեև ունի հնարավորություն քաղաքակիրթ կարգավորման ուղղությամբ շարժվել․ «Օրենսդրական ոլորտում և պրակտիկան պետք է ամրապնդել ֆինանսական և սեփականության թափանցիկության մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան լսարանին կողմնորոշվել՝ արդյոք իրենք պետք է վստահե՞ն լրատվամիջոցին, թե՝ ոչ»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է․ «Կա մի խնդիր, որ նոր իշխանության ներկայացուցիչները պետք է լուծեն՝ դա նա է, որ պետք է հասկանան, որ այլևս իրենք իշխանություն են և լրատվամիջոցներով հնչեցված միտքը կարող է իրենց դուր գալ, կամ դուր չգալ»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն առանձնացրել է տվյալներ, թե ովքեր են ամենից շատ բռնություններ կիրառել լրագրողների դեմ։ Այսպես լրագրողների ֆիզիկական բռնություն գործադրելուն մասնակցել է 12 ոստիկան, 7 քաղաքացի  և 2 պաշտոնյա։ ԽԱՊԿ-ն արձանագրել է նաև, որ չեն պատժվել 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների դեմ բռնություն գործադրած անձինք, ինչպես և՝ կասեցվել է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների դեմ բռնությունների դեպքով քրեական գործերի քննությունը։

Ռոբերտ Անանյան