Պաշտոնից հեռացնե՞լ, թե՞ փակել թալանի ախորժակը․ ինչպե՞ս պետք է վարվի իշխանությունը պարգևավճար սահմանած պաշտոնյաների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նաիրա Զոհրաբյանի համար մտահոգիչ է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ինքն իրեն 14 միլիոն դրամով պարգևատրելու փաստը։ Սա հեղափոխության արժեքների հետ չի խոսում։

«Եթե մենք հիշում ենք այն թեզիսները, որոնցով նրանք եկան իշխանության, ուղղակի 180 աստիճանով այլ թեզիսներ էին՝ նման շռայլությունների կրճատում և այլն, և այլն»,- ասում է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորի համար անհասկանալի են խոշոր պարգևատրումները պետբյուջեի հաշվին, և նա հույս ունի, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ կպարզաբանի, թե ինչպիսի գերմարդկային աշխատանքի շնորհիվ են պետական պաշտոնյաները վաստակել մի քանի միլիոն դրամի հասնող պարգևավճարները։

«Իրենք մտածել են, որ եթե նախկինում եղել է նման ավանդույթ՝ ՊԵԿ նախագահների կամ նախարարների  քարտուղարուհիները ստացել են 8, 9, 10 միլիոնի պարգևավճարներ, դե երևի հիմա իրենք մտածել են, որ նախկինների համեմատ իրենք շատ ավելի համեստ պարգևավճարների օպերացիաներ են իրականացնում»,- հեգնում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Գևորգ Գորգիսյանը համոզված է, որ իրենց պարգևավճար գրող պաշտոնյաները՝ մարզպետները, նախարարները, քաղաքապետարանի աշխատակիցները առանձնապես շատ չեն քրտնել աշխատանքի մեջ, և Դավիթ Անանյանը բացառություն չէ։

«Սա վատ սկիզբ է, որովհետև, եթե նախկինները դա արել են, չի նշանակում, որ հիմա դա ընդունելի է»,- հայտարարում է ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Վերջինս գիտի, որ տրված պարգևավճարներն այլևս պետբյուջե վերադարձնել հնարավոր չէ, սակայն քանի որ քաղաքական պաշտոններ զբաղեցնողները նույնպես իրենց միլիոնավոր դրամներով են պարգևատրել, նրանք պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն

«Կարող են նրանք քաղաքական պատասխանատվության ենթարկվել, այդ թվում մինչև պաշտոնից հեռացում, կարծում եմ նաև վարչապետից նկատողություն»,- առաջարկում է ընդդիմադիր պատգամավորը։

«Լուսավոր Հայաստանը» նույնպես սպասում է «Քաղաքացիական պայմանագրի» պարզաբանումներին։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը պարզաբանում է։

«Եթե կա հասարակության դժգոհություն, եթե կա էդ քննադատությունը, ուրեմն տվյալ ոլորտում որևէ բան այն չէ»,- ենթադրում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը։

Երեկ իշխանական խմբակցությունը լսել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։ Սիսակ Գաբրիելյանը համաձայն է, որ կարելի է լավ աշխատել առանց պարգևավճարների հույսի, բայց մյուս կողմից դրանք թալանի ախորժակ են փակում․ «Եթե խոսքը այն մասին է, որ պետական պաշտոնյաները, հատկապես նրանք, որոնք ունեն հսկայական վարչական լծակներ և կարող են դրա արդյունքում թույլ տալ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավել, պարգևավճարները կարող են այդ առումով զսպող մեխանիզմ լինել»։

Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հասկանում է բարձրացված աղմուկը, սակայն, ըստ նրա, այդ աղմուկի մեջ կան արհեստական տարրեր։ Պատգամավորն ակնարկում է նախկին ուժերի դերը:

«Օրը 20 անգամ դրա մասին գրելու իմաստը հաստատ չկա։ Եթե էդ մարդը նախկինում չէր խոսում նույն պաշտոնները զբաղեցնող մարդկանց աստղաբաշխական կաշառքների մասին, ոչ մի բառ չէր գրում ու հիմա էդպես ջանադրաբար անընդհատ խոսում է այդ մասին, ես դրանում արհեստական բան եմ տեսնում»,- ասում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը։

Պատգամավորը վստահեցնում է, որ բարձրացված աղմուկի արդյունքում իշխանությունը չի պատրաստվում փակել տեղեկատվությունը հասարակության համար։ Ընդհակառակը, նրանք մտածում են, թե ինչպես այսպիսի տեղեկությունները դարձնել է՛լ ավելի թափանցիկ։

Մհեր Արշակյան