Հայաստանի իրավապահ կառույցները կմասնակցեն կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու ծրագրին

Լուրեր

24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ընդունեց Կանադայի Օնտարիո նահանգի հանրային-համայնքային անվտանգության նախկին փոխնարար, ներկայումս Տորոնտոյում գտնվող Մանքի համընդհանուր հարաբերությունների և հանրային քաղաքականության դպրոցի ոստիկանական նախաձեռնությունների ղեկավար, մեր հայրենակից Մեթյու Թորիգյանին։

Մեթյու Թորիգյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրեց տարբեր երկրների իրավապահ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հերթականը նախատեսվում է շուտով կյանքի կոչել, որին կմասնակցեն Հայաստանի իրավապահ կառույցների ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության։ Ծրագիրը կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես և համայնքային ոստիկանության զարգացման նպատակներ է հետապնդում։ Մեթյու Թորիգյանն ընդգծեց, որ ծրագիրը տարբեր երկրների իրավապահներին հնարավորություն է ընձեռում նաև փորձի փոխանակմամբ զարգացնել մասնագիտական գիտելիքները, որոնք, վստահաբար, կկիրառվեն գործնականում։

ՀՀ ոստիկանության պետը ոչ միայն համագործակցության, այլև աջակցության պատրաստակամություն հայտնեց։ Վալերի Օսիպյանը հյուրին տեղեկացրեց, որ Հայաստանում համակարգային և տևական պայքար է սկսվել կոռուպցիոն երևույթների դեմ, ուստի անչափ կարևորում է կոռուպցիայի դեմ մասնագիտացված ու պրոֆեսիոնալ գործողությունները՝ հատուկ ընդգծելով, որ կոռուպցիային հակազդելը մերօրյա ոստիկանության գործունեության առաջնային ուղղություններից է։ Հայաստանի ոստիկանության պետը Մեթյու Թորիգյանին ներկայացրեց նաև համայնքային ոստիկանության զարգացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները՝ կարևորելով թաղամասերում համայնքային ոստիկանության հենակետերի առկայությունն ու համայնքային ոստիկան-քաղաքացի կապի ամրապնդումը։

Հանդիպմանը քննարկվեցին առաջիկայում կազմակերպվելիք ծրագրերին, ինչպես և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին առնչվող հարցեր։