ՊԵԿ նախագահը 2 ամիս շարունակ վարչապետին մոլորեցնող նամակներ է ուղարկել. Տիգրան Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իր վստահորդ՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ընթացքում ներմուծման և արտահանման հանցավոր սխեմաներ է բացահայտել, որոնք դուր չեն եկել ՊԵԿ նախագահին։

Փաստաբանի խոսքով՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այդ բացահայտումներին ընթացք տալու փոխարեն, նրան մեկուսացրել է։ Ավելին՝ երկու ամիս շարունակ վարչապետին մոլորեցնող նամակներ է ուղարկել։ Ըստ Տիգրան Հայրապետյանի՝ ՊԵԿ-ը և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատժում են երկրում կոռուպցիոն և հարկային հանցագործությունների վերաբերյալ վարչապետին տեղեկություն տրամադրողներին։

«ՊԵԿ-ն իրեն փակ կառույց է համարում և որևէ մեկին ոչ հաշվետու։ Դա հաստատվում է պարգևատրումների ցուցակը հրապարակելուց հրաժարվելով»,- նշեց Տիգրան Հայրապետյանը։

Հավելենք, որ Կարեն Կարապետյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է։ Նա նախկինում զբաղեցրել է Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ 2018 թվականի հունիսին նշանակվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ։ ՊԵԿ-ում նրա նկատմամբ ծառայողական քննություն էր իրականացվում։ ՊԵԿ նախագահը դիմել էր Հատուկ քննչական ծառայությանը՝ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, որից հետո հարուցվում էր քրեական գործ, սակայն 3,5 ամիս տևած նախաքննությունից հետո գործը կարճվեց։ Բայց Կարապետյանին աշխատանքից ազատեցին։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը իրեն պատկանող «Պլենիում» ՍՊԸ-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծել՝ մրցակից ընկերություններին դուրս մղելով շուկայից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան