«2008-ի մարտին առաջնագիծը դատարկելու արդյունքում հակառակորդը մարտական դիրքեր է գրավել, որոնք հետ բերելու համար մեծ ջանքեր են պահանջվել». Մուշեղ Շուշանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բոլորը

«Մարտի 1-ի» գործով մի շարք նախկին դատապարտյալների պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2008 թվականիմարտի 1-ի դեպքերի առիթով հնչած վերջին գնահատակններին, տեսակետ հայտնեց, որ «Մարտի 1-ի» գործով ներկա կամ ապագա մեղադրյալները նման հայտարարություններ անելով՝ սեփական կաշին փրկելու և պատասխանատվությունից խուսափելու կամ սահմանազատվելու խնդիր են փորձում լուծել, մինչդեռ գործով մեղադրանքն ու փաստերն առավել քան հիմնավոր են:

«Քոչարյանի կողմնակիցների ու մեղադրյալների կողմից իրականացվում է որոշակի քարոզչական արշավ: Մեղադրանքի իրավական և փաստական հիմքերն առավել քան լուրջ են, և ընտրվել է պաշտպանական այդ տակտիկան»,- նշեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը ծիծաղելի է, փաստաբանն ասաց. «Ես իր հնչեցրած որակումն եմ իրականում ծիծաղելի համարում, որովհետև այն գործը, որը ՀՔԾ-ի կողմից ներկայում քննվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ, առավել քան լուրջ փաստական և իրավական հիմքեր ունի, և այստեղ ծիծաղելի կամ անլուրջ երևույթների մասին խոսելը, կարծում եմ, տեղին չէ»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարության առիթով, որը 2008թ. մարտի 1-ի դրությամբ զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, թե բանակը միայն արտակարգ դրություն հայտարարելուց հետո է որոշակի գործառույթներ իրականացրել, փաստաբանը նշեց. «Դա բացարձակ անհիմն, իրականությանը չհամապատասխանող պնդում է: Սկսած 2008 թվականից տեղեկատվություն եմ ստացել տարբեր անձանցից, իսկ Հայաստանում բոլորն ունեն հարազատ կամ ծանոթ մեկին, ով ծառայել է 2008 թվականին բանակում, և միայն այդ անձանց հայտնած տեղեկություններով կարող եմ ասել, թե, օրինակ, Գորիսի զորամասը 2008 թվականի մարտի 1-ին Երևանի ո՞ր հատվածում է տեղակայված եղել: ԼՂՀ պաշտպանության բանակի առանձին ստորաբաժանումներ նույնպես բերված են եղել Երևան և մասնակցել են այդ գործողություններին»:

Դիտարկմանը, թե Արցախի այդ ժամանակվա պաշտպանության նախարար, այժմ Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն օրերս հայտարարեց, որ մարտյան դեպքերի ժամանակ Արցախից զինված ուժերի ներգրավվածություն չի եղել, Շուշանյանն ասաց. «Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանը նույնպես իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է արել և անպայման պետք է հարցաքննվի: Որքան էլ ցավալի է, նույնիսկ հայ-ադրբեջանական առաջնագիծը զգալի չափով դատարկվել է և այնտեղից նույնպես ստորաբաժանումներ բերված են եղել Երևան»:

Մուշեղ Շուշանյանը հիշեցրեց, որ այդ մասին իր ասուլիսներից մեկում ասել է ՀՔԾ պետը՝ նշելով, որ նույնիսկ առաջնագիծը դատարկելու արդյունքում դիվերսիա է եղել հակառակորդի կողմից: «Ինձ հայտնի էր դեռևս որոշ ժամանակ առաջ, որ մարտական դիրքեր են գրավվել հակառակորդի կողմից և մեծ ջանքեր են պահանջվել՝ դրանք հետ բերելու համար: Եթե չեմ սխալվում, այնտեղ զոհերի մասին կարող է խոսք լինել»,-ասաց Շուշանյանը: Նա կարծում է, որ եթե ՀՔԾ պետը նման հայտարարություն է արել, ուրեմն այդ դեպքը բացահայտված է և քննություն է իրականացվում. «Եվ ապացույցներ ձեռք կբերեն դրա արդյունքում»:

Փաստաբանը նաև կարծում է, որ քննության շրջանակները պետք է ընդլայնվեն. «Մարտի 1-ի մասին խոսելիս՝ միայն Սահմանադրական կարգի տապալման մասին չպիտի խոսենք: Պետք է խոսենք նաև դրա հետևանքի՝ ժողովրդի իշխանությունը հերթական անգամ յուրացնելու մասին, իսկ այստեղ արդեն Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու հարց է առաջ գալիս: Որևէ հայտարարություն չի եղել, որ այդ ուղղությամբ քննություն է իրականացվում, բայց կարծում եմ՝ գործն ամբողջական չի լինել, եթե չհանգի դրան»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարինե Խառատյան