«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության գործով հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանի որդին

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հունվարի 29-ին «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Մեր տեղեկությունները հաստատեց նաեւ ՀՀ ՔԿ նախագահի խորհրդականը։

Հիշեցնենք, որ զինված միջադեպի ժամանակ արձակված կրակոցների հետևանքով սպանվել է Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Մեր տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով տուժածները հիմնականում ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանի հարազատներն են՝ սպանվածը կողմնակիցներից է, իսկ վիրավորների թվում՝ զարմիկներն են։ Հակառակորդ կողմից տուժել է երկու անձ։

Մեզ հաջողվեց պարզել, որ վիճաբանությունն ունեցել է նախապատմություն։ Մինչ այդ երիտասարդները՝ նախկին պատգամավորի հարազատները, գնացել են վուլկանիզացիա, որն սեփականատիրոջ անունը շրջանառվում է որպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակից։ Վուլկանիզացիայում հրաժարվել են նրանց սպասարկել իրենց հետ լավ տոնով չխոսելու, ապա նաեւ աշխատանքային ժամը ավարտվելու պատճառաբանությամբ, որի պատճաով առաջացել է վիճաբանությունը, ինչը արդեն շարունակվել է ավելի ուշ՝ ռեստորանի մոտ։ Ընդ որում՝ կողմերը հերթական պարզաբանմանը ներկայացել են արդեն զինված։

Համենայն դեպս՝ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տարբեր տրամաչափի պարկուճներ, ինչը նշանակում է, որ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։

Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ ձերբակալվել է երկու անձ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է Մելիք Մանուկյանի որդին, ով կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն անելու մեջ։ Իսկ մյուս ձերբակալվածն առնչություն ունի Ծառուկյանի կողմնակիցների հետ։ Նա կասկածվում է սպանության փորձի եւ զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ։ Այլ խոսքով՝ նա է եղել հրազեն կիրառողներից մեկը։

Թե ինչ առնչություն ունի Ծառուկյանի որդին նշված միջադեպի հետ առայժմ հայտնի չէ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրգործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նրանց թվում նաեւ Ծառուկյանի որդին։ Մեզ հաջողվեց պարզել, որ նրա տանը կատարվել է նաեւ խուզարկություն։ Ավելին՝ խուզարկվել է նաեւ նախկին պատգամավորի տունը։