Շնչահեղձություն, զավեշտ է առաջացնում՝ երկու ամիս են աշխատել, բայց  իրենց պարգևատրել են․ Վարդան Բոստանջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ՝ այժմ գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ առաջին պլան են մղված կառավարման պետական համակարգի խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ նկատելի շարժում չկա, իսկ այս պահին բոլոր ոլորտներում կա իմիջիայլոց կառավարում՝ այդ թվում և գիտության ոլորտում։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետը՝ բարձրացնելով կառավարման համակարգի արդիականացման ու կադրային քաղաքականության հարցը։

«Այստեղ տեսնում ենք լիրիկականություն, սիրողականություն, նման մոտեցումներ, որոնց պարագայում ակնկալել, թե ունենալու ենք բարեփոխումներ՝ կասկածելի է։ Միգուցե որոշների մոտ ձևավորվի բողոքական մոտեցում, սակայն հասկանալի է, որ ժողովուրդը պատվիրակում է հանրության կառավարման խնդիրները համապատասխան պետական ինստիտուտներին, հետևաբար՝ հրապարակը չի կարող որոշել մեր զարգացման բոլոր ուղղությունները»,- ասաց տնտեսագետը՝ խորհուրդ տալով ընթերցել Հովհ․ Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածը, որտեղ գրված է, թե ինչպես ժողովուրդ հասկացությունը շահարկելով կարելի է անել այն, ինչ արվում է։

Վարդան Բոստանջյանը հարցադրում հնչեցրեց՝ մենք երկի՞ր ենք, թե՞ երկիր չենք, մենք ուզո՞ւմ ենք առաջ գնալ, թե՞ ոչ և կարողանալո՞ւ ենք արդյոք մեր ռազմավարությամբ ներկայացնել մեր արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսական քաղաքականությունը։

«Դրանից հետո նոր կկարողանանք շարժվել կոռուպցիոն ռիսկերի կառավարման և ժողովրդավարական արժեքների հետևից։ Խոշոր հաշվով հասկանալի է, որ եթե ծրագիր չես ունենում, ամենահեշտ տարբերակը ժողովուրդ ասելն է։ Ո՞վ է ժողովուրդը, շատ կարևոր է, բայց նա արդեն իսկ լիազորել է ձեզ աշխատանք կատարելու, ոչ թե պարգևավճար ստանալու։ Շնչահեղձություն, զավեշտ է առաջացնում՝ երկու ամիս են աշխատել, բայց  իրենց պարգևատրել են»,- ասաց տնտեսագետը՝ խորհուրդ տալով նախ մտածել աղքատ զանգվածի մասին։

«Դեռևս մենք չենք սահմանել, թե ինչ է աշխատանքը, պարտավորությունը, պատասխանատվությունը, իսկ դրանց բացակայության պարագայում ինչքան ուզեն կարող են պարգևավճար և հավելավճար գրել, իսկ դա վերաբերում է ողջ կառավարման համակարգին»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան