Վերջին 5 տարում քանի քննիչ է ՀՔԾ-ից ազատման դիմում գրել․ ՀՔԾ-ի պարզաբանումը «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման առնչությամբ

Լուրեր

12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում որդեգրել է իրականության հետ որևէ աղերս չունեցող ակնհայտ սուտ հրապարակումներով ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքը ստվերելու գործելաոճ` որպես «փաստ» վկայակոչելով «իրեն հասած հավաստի տեղեկություններն» ու անհայտ «աղբյուրները». տեղեկացնում է ՀՔԾ լրատվական վարչությունը:

30.01.2019թ.-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «ՀՔԾ քննիչները հեռանու՞մ են» վերտառությամբ հրապարակումը լրատվամիջոցի հերթական ապատեղեկատվությունն է, որի վերաբերյալ հարկ է նշել, որ կադրային փոփոխությունները ցանկացած կառույցի բնականոն աշխատանքի դրսևորումներից են: ՀՀ հատուկ քննչական ծառայության վերջին 5 տարվա կադրային տեղաշարժերի պատկերը հետևյալն է. 2014 թվականին աշխատանքից ազատվել է 6, 2015 և 2016 թվականներին` 5-ական, 2017-ին` 8 և 2018-ին` 3 ծառայող:

Ընդ որում, հիշյալ երեք քննիչները աշխատանքից ազատվել են 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին` անձնական դիմումի հիման վրա, և նրանցից որևէ մեկը նախորդ տարվա ընթացքում հասարակական հնչեղություն ունեցող կամ, օրաթերթի ձևակերպմամբ, «աղմկահարույց» գործի քննություն չի իրականացրել:

Վերը նշված թվային տվյալներից երևում է, որ Հատուկ քննչական ծառայությունում վերջին 5 տարվա ընթացքում ամենաքիչ կադրային հոսքը 2018 թվականին է եղել, ինչը ծառայությունում տիրող բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի մասին է վկայում:

Հատուկ քննչական ծառայության քննիչներն այսօր էլ շարունակում են իրենց առաքելության բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ կատարել ծառայողական պարտականությունները:

Վերոգրյալը հաշվի առնելով` «Ժողովուրդ» օրաթերթին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տվյալներով (լրատվամիջոցը միշտ էլ աշխատանքից ազատված քննիչներից նրանց ազատման պատճառները ճշտելու հնարավորություն է ունեցել, ինչը չի կատարել) և «սենսացիոն» լուրերով Հատուկ քննչական ծառայության` հասարակության շրջանում բարձր հեղինակությունը և վստահությունը ստվերելու փորձերից: