Սարի թաղում տուժած լրագրողների բողոքի քննությունը հետաձգվել է

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում հետաձգվել է «Սարի թաղի» գործով տուժողների ներկայացրած բողոքի քննությունը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը։

Նշենք, որ անցած տարվա սեպտեմբերին Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել էր 2016 թվականի հուլիսի 29-ին ոստիկանական գործողություններից տուժած անձանց, այդ թվում՝ լրագրողների վերաբերյալ քրեական գործի վարույթը։ Լրագրողները դատարանում բողոքարկում են քրեական գործով վարույթը կասեցնելու ՀՔԾ-ի և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումները։

Տուժողների ներկայացուցիչներն այսօր դատարան միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով, որ քննիչը որոշակի նյութեր ներկայացնի դատարան:

«Խնդիրն այն էր, որ Սարի թաղում կիրառված հատուկ միջոցների քանակի, կիրառման օրինականության վերաբերյալ հարց էինք բարձրացրել և քննիչը բերել էր ընդամենը մի փաստաթուղթ, որտեղ նշվում էր, թե քանի ոստիկան քանի հատուկ միջոց է օգտագործել, բայց թե ո՞վ է հրաման արձակել, որ միջոցները հենց այդ պահին կիրառվեն, դրա վերաբերյալ նյութեր չէր բերվել։ Մեզ համար էական է, որ տեսնենք՝ այդ հրամանը տվողն ո՞վ է եղել։ Հիմա միջնորդել ենք, որ այդ փաստաթղթերը բերի քննիչը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկուհի Հարությունյանը։

 

Ռոբերտ Անանյան