Ոստիկանությունը՝ քրեական հեղինակությունների տեղաշարժը սահմանափակելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
Բոլորը

Մամուլն այսօր գրել էր, որ օրերս մի քանի հայ քրեական հեղինակություններ փորձել են Վրաստանի տարածքով գնալ Ռուսաստան, սակայն հայ-վրացական սահմանին վրացի սահմանապահներն արգելել են նրանց մուտքը իրենց երկրի տարածք:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Հայաստանի իրավապահները վրացի գործընկերներին են փոխանցել հայ քրեական հեղինակությունների և  քրեական անցյալ ունեցող անձանց ցուցակը, և հիմա վրացի սահմանապահները, օգտվելով այդ տվյալների բազայից, արգելում են այդ մարդկանց մուտքը իրենց երկիր:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն, անդրադառնալով այս հրապարակմանը, ընդգծեց․

«Թե՛ ՀՀ իրավապահների, թե՛ մյուս երկրների իրավապահների համար մարդու տեղաշարժը սահմանափակելու միայն օրինական միջոցներ կան։ Մենք մեր վրացի գործընկերների հետ սերտ համագործակցության մեջ ենք, սակայն կրկնում ենք, որ մարդու քրեական անցյալը կամ քրեական հեղինակություն լինելը նրա տեղաշարժի սահամանփակման համար հիմք չի կարող հանդիսանալ, ուստի մեր կողմից այդ տեղաշարժը  սահմանափակելու նախաձեռնություն չէր կարող լինել»։

Ասուլիսին մասնակից ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն էլ հարցի վերաբերյալ նկատեց․

«ՀՀ-ն հետամուտ է անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը։ Եթե միջազգային պայմանագրեր էլ այս առումով չունենք,նման տեղեկություններ չենք կարող տրամադրել․ դրանք տրամադրվում են բացառապես օրենքով սահմանված կարգով»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան