Օսիպյանն ասում էր՝ սրանով ոչնչի չեք հասնի․ ՊՊԾ գնդի գրավման օրերին շտապօգնության տուժած աշխատակից

Լուրեր

24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստի ընթացքում այսօր դատարանում ցուցմունք տվեց 2016 թվականի հուլիսին ոստիկանության գրավված ՊՊԾ գնդում հերթապահած շտապօգնության աշխատակից Անահիտ Ենգիբարյանը:

Վերջինս նախորդ նիստերին չէր ներկայանում, և դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ Ենգիբարյանը դատարանին հայտնեց, որ հուլիսի 17-ին կանչ են ստացել և գնացել ՊՊԾ գունդ. «Ես բրիգադայի ֆելդշերն եմ, կանչը ստացել ենք, գնացել ենք։ Մտել ենք գունդ, անգիտակից վիճակում տեսել եմ պարոն Մխիթար Ավետիսյանին և ոստիկաններից մեկին եմ կաթիլային միացրել։ Մոտավորապես 15-20 մարդ եմ տեսել, պարոն Օսիպյանին, պարոն Փաշինյանին եմ տեսել էնտեղ, մեր ներկայիս վարչապետին»։

Տուժողը դատարանին նաև հայտնեց, որ տարածքում զինված անձանց չի տեսել։ Պատասխանելով պաշտպանական կողմի հարցին՝ ասաց, որ իրեն թե՛ ոստիկանները, թե՛ զինված խմբի անդամները շատ լավ են վերաբերվել։ Հարցաքննությունից հետո մեղադրողը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն Անահիտ Ենգիբարյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ դատաքննական և նախաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ։ Նախաքննական ցուցմունքում Ենգիբարյանը հայտնել էր, որ տեսել է զինված անձանց:

«Նրանք բոլորը զինված էին, տարածքը հսկում էին և այնտեղից փախչել հնարավոր չէր»,- նախկինում ասել էր տուժողը։ Նախկին ցուցմունքում կինը նաև պատմել էր, որ լսել է, թե ինչպես է ներկայիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցում «Սասնա ծռերի» անդամների հետ․ «Ոստիկանների մոտ հիմնականում Արեգ Կյուրեղյանն էր, Օսիպյանը նրա հետ էր բանակցում, ասում էր, որ սրանով ոչնչի չեք հասնի»։

Կնոջ հարցաքննության և ցուցմունքների հրապարակումից հետո դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն նաև մյուս տուժողները։ Դատարանը հայտարարեց, որ կփորձեն ձեռնարկել միջոցներ, որպեսզի մյուս տուժողների ներկայացվածությունն էլ կարողանան ապահովել դատարանում։

Լիլիթ Շաբոյան