581 համաներվածից 30-ն արդեն 42 հանցագործություն է կատարել. Արմեն Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
24.07.2026 | 15:39
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 15:03
Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է
24.07.2026 | 14:58
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Բոլորը

ՀՀ ոստիկանությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեց 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանի ներկայացմամբ՝ 2018թ. ընթացքում գրանցված հանցագործությունների թիվն աճել է 11.2 տոկոսով կամ 2.267 դեպքով:

Ոստիկանության շտաբի պետի խոսքով՝ պրոֆեսիոնալ հանցագործները մշտապես տարբերվում են, որովհետև ներդրված ջանքերի համապատասխան՝ փորձում են ստանալ մաքսիմալ արդյունք՝ առանց տարբերություն դնելու, թե ում բնակարան են մտնում:

Անդրադառնալով ավելի վաղ փոխոստիկանապետի, դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի, ՔԿ նախկին նախագահի և այլ անձանց բնակարաններում կատարված գողություններին՝ Արմեն Ղուկասյանը նշեց. «Այս հանգամանքը խիստ մտահոգում է ոստիկանությանը։ Մենք նախատեսում ենք միջոցառումների ծրագիր, որը շուտով կներկայացվի հանրությանն ու կընդունվի Կառավարության կողմից: Ոստիկանության պետի կողմից էլ կա հանձնարարական, որ հսկողություն իրականացվի բնակարանային գողություններ կատարած անձնանց նկատմամբ: Միայն նշեմ, որ իրականացված վերջին համաներմամբ ազատ է արձակվել 581 անձ, որից 30-ը կատարել է 42 հանցագործություն, այդ թվում՝ 1 ավազակություն, 28 գողություն, որից 10-ը բնակարանային և այլն»,- ասաց Արմեն Ղուկասյանը:

Խոսելով կրկնահանցագործության և համաներման կապի մասին՝ ոստիկանության շտաբի պետը նշեց, որ նման ուսումնասիրություն կատարվել է 10 տարի առաջ, ըստ որի՝ համաներումից հետո հաջորդ տարում արձանագրվում է հանցագործությունների աճ:

«Կա նման կապ, բայց դա չի նշանակում, որ այդ մարդասիրական քայլը, որը պետությունը ցուցաբերում է հանցագործություն կատարածների նկատմամբ, սխալ է: Դա քրեական քաղաքականության մաս է կազմում, և կարծում ենք, որ նման անձինք պետք է գտնվեն հսկողության տակ: Սակայն գործող օրենսդրությունը լիարժեք չի տալիս հնարավորություն այդ մարդկանց պահել անհրաժեշտ հսկողության տակ»,-նկատեց Ղուկասյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան