«Լիդիան Արմենիա»֊ն չի բացառում դատական հայցն ընդդեմ կառավարության. Արմեն Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
Բոլորը

«2018 թվականի հունիսի 22-ից ճանապարհները դեռևս մնում են ապօրինաբար փակ, ինչի պատճառով շինարարական աշխատանքները դադարեցված են»,- ներկայացնելով այս պահին Ամուլսարի հանքավայրում ստեղծված իրավիճակը, ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը։

Նրա ներկայացմամբ՝ ընկերությունն արդեն իսկ կրել է տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստներ, շուրջ 1300 աշխատակից զրկվել է աշխատանքից։ Արմեն Ստեփանյանը չի բացառում, որ «Լիդիան Արմենիա»-ն կրած կորուստները փորձի հետ ստանալ կառավարությունից՝ դատարան հայց ներկայացնելու եղանակով․ «Բոլոր օպցիաներն այսօր բաց են։ Ամեն ինչ հնարավոր է»։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Բնապահպանության նախարարության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել, որից հետո Ամուլսարի հանքի աշխատանքները կասեցվել էին։ Որպես կասեցման հիմք նշվել էր շրջակա միջավայրի ազդեցության գնահատման նոր փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը։ Բնապահպանության նախարարությունը աշխատանքային խումբ էր ստեղծել, որը տարածք այցելելուց հետո կարծիք էր կազմել և այն տրամադրել Բնապահպանության նախարարությանը։ Արմեն Ստեփանյանի խոսքով՝ խմբի ներկայացրած գործոնները, Բնապահպանության նախարարության գնահատմամբ, չէին կարող համարվել նոր էկոլոգիական գործոններ։

Նախարարության այս որոշումը վիճարկվում է դատարանում․ «Մենք մնում ենք այն կարծիքին, որ որոշումը միանգամայն սխալ է և պետք է բեկանվի»,- ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահը։

Ռոբերտ Անանյան