Ինչքանո՞վ են աճել հանրապետությունում հանցագործությունները․ Ոստիկանության շտաբի պետը վիճակագրությունն է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է շհրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Բոլորը

Ոստիկանությունն այսօր՝ հունվարի 30-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց  2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները՝ անդրադառնալով 2018 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների վիճակագրությանն ու այդ ուղղությամբ տարվող քայլերին։

Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը նշեց, որ 2018 թվականի ընթացքում հանցագործությունների ընդհանուր քանակն աճել է 11․2 տոկոսով կամ՝ 2267 դեպքով։

«2017 թ․ եղել է 20284, 2018թ․-ին՝  22550։ Ընդհանուր հանցագործությունների թվի աճի վրա էապես ազդել է նաև սեփականությունների դեմ ուղղված հանցագործությունների քանակի նկատելի ավելացումը՝ 8102-ից դառնալով 10112»,- արձանագրված հանցագործությունների վիճակագրությունը ներկայացրեց  Արմեն Ղուկասյանը՝ նշելով, որ հատկապես հանցագործությունների հատուկ կանխարգելիչ միցոցառումների դեպքում կան քրեածին նշանակության այնպիսի գործողություններ, որոնց հակազդելը ոստիկանության իրավասությունից դուրս է։

Ոստիկանության շտաբի պետի խոսքով՝ հանցավորության նման աճը չպետք է խուճապ առաջացնի հասարակության շրջանում, այն բացառիկ չէ, քանի որ այդպիսի վիճակագրություն է արձանագրվել անկախությունից հետո վեց անգամ։

«1992 թ․ հանցագործությունների աճ է արձանագրվել է 24 տոկոսով,  1996 թ․-ին՝ 23,1 տոկոսով,  2000 թ․-ին՝  19, 8 տոկոսով, 2008 թ․ 54,7 տոկոսով, 2013 թ․-ին՝ 16․2 տոկոսով, 2018 թ․-ին՝ 11․2 տոկոսով»,- նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշները ներկայացրեց Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան