Ջոն Բոլթոնն ու Իլհամ Ալիևը ԼՂ հակամարտության վերաբերող հարցեր են քննարկել
Քաղաքականություն
30.01.2019 | 12:17ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հետ: Այս մասին նա տեղեկացրել է Twitter-ում գրառմամբ:
«Այսօր զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Քննարկել ենք էներգետիկ անվտանգությանն ու անվտանգության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության վերաբերող հարցեր»,- նշել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջոն Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: