Սամվել Մայրապետյանն արդեն մեկնել է Գերմանիա

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Գործարար Սամվել Մայրապետյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար, արդեն լքել է Հայաստանը։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ նրա պաշտպան Կարեն Բատիկյանից:

Փաստաբանը, սակայն, կոնկրետ օրը չնշեց, թե երբ է նա մեկնել Գերմանիա՝ բուժման։ Մամուլում հրապարակում կար այն մասին, որ եթե Մայրապետյանը 30 օրվա ընթացքում չվերդառնա Հայաստան, նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի, սա Մայրապետյանի պաշտպանը հերքեց, ասելով, որ նման բան չկա․ «Մարդը գնացել է բուժման, պետք է բուժվի՝ վերադառնա, հիմա ո՞վ կարող է ասել, թե քանի օրում նա լիովին կապաքինվի, անգամ նրան բուժող բժիշկը չի կարող հստակ ժամկետ նշել»։

Նշենք, որ Սամվել Մայրապետյանի վերադարձի համար ժամկետ պիտի սահմանի վարույթն իրականացնող մարմինը, որը, սակայն, ինչպես փաստաբանն ասաց, որևէ ժամկետ չի սահմանել․ «Ոչ գրության մեջ, ոչ թույլտվության փաստաթղթի մեջ նման ժամկետ սահմանված չէ»։

Սամվել Մայրապետյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը: Առանց մանրամասների ՀՔԾ-ից միայն հայտարարում են, որ խոսքը խոշոր չափերի՝ մոտ 7 միլիոն դոլար կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքի մասին է։

Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: ՀՔԾ-ն վերադարձրել էր Մայրապետյանի անձնագիրը, բայց երկրից դուրս գալ չէր թույլատրել։ Այս հարցը լուծվեց ՄԻԵԴ-ի որոշումից հետո, որը Հայաստանի իշխանություններին պարտավորեցրել էր վերադարձնել Մայրապետյանի անձնագիրն ու թույլատրել բուժման նպատակով մեկնել Գերմանիա:

Հարցին, թե Մայրապետյանի բացակայության պայմաններում իրավական ինչ գործընթացներ են սպասվում այս գործով, փաստաբանը պատասխանեց․ «Մեր դիրքորոշումն այս պահին պասիվ է, քանի որ այն կախված է նախաքննական մարմնի գործողություններից։ Եթե որևէ դատավարական գործողություն կամ փաստաթուղթ բողոքարկելու անհրաժեշտություն լինի, միանշանակ դա կիրականացվի»։

Լիլիթ Շաբոյան