Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի դիմիումը․ մանրամասնում է պաշտպանը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նոյեմբերի 15-ի Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան։ Նախկին նախագահի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը չի կարող սահմանադրական նորմերի վերաբերյալ ներկայացնել միատեսակ կիրառման ապահովման կանոններ։

«Մեր դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր աշխատանքային որոշմամբ արձանագրել է հետևյալը. Սահմանադրական դատարանն է վերջնական լուծում տվողը, բայց կատեգորիկ վերաբերվել Վճռաբեկ դատարանի լիազորությանը ՍԴ նորմերի մեկնաբանման հարցով, պետք չէ։ Այսինքն՝ ՍԴ-ն արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանը ևս կարող է կիրառել Սահմանադրական նորմերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վարդևանյանը՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը փաստել է, որ ՍԴ-ն է միակ մարմինը, որը սահմանադրական նորմերի վերաբերյալ տալիս է վերջնական լուծում և որևէ այլ մարմին դրա իրավասությունը չունի։

Ըստ պաշտպանի՝ իրենց դիմումի որոշ հատվածներ ՍԴ-ն ընդունելի է համարել, համաձայնվել է դիմումի մեջ նշված որոշ պնդումների հետ, այն մերժել է ընդամենն այն պատճառաբանությամբ, որ այն իրավաբանորեն բավարար հիմնավորված չէ։

Նշենք, որ պաշտպանը դիմում է ներկայացրել ՍԴ-ին՝ խնդրելով որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները:

Աղավնի Սուքիասյան