Երևանում ՃՏՊ-ի հետևանքով շտապօգնության մեքենան կողաշրջվել է. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Հունվարի 30-ին, ժամը 00:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ-ի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «BMW 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնված 1995 թ.) և «Ginbey» մակնիշի թիվ 13 ռեանիմոբիլը (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1977 թ.): Վերջինս կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շտապօգնության բուժքույրը (Ս. Պ., ծնված 1966 թ.), ուղևորը (Գ. Խ., ծնված 1959 թ.) և տեղափոխվող հիվանդը (Գ. Խ., ծնված 1959 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները շտապօգնության բժշկին (Հ. Ա., ծնված 1967 թ.) և վարորդին (Ն. Մ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները Գ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Հ. Ա.-ինը՝ ծանր, Ս. Պ.-ինը և Գ. Խ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Ն. Մ.-ինը՝ բավարար:

Շտապօգնության աշխատակիցները «BMW 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Է. Մ.-ին, տեղում ցուցաբերել են բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են շտապօգնության ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: