Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական և մշտական հարաբերությունների մեջ լինի. Փաշինյան

Լուրեր

15.11.2024 | 12:34
Զելենսկին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կներկայացվի երկրի «Դիմադրողականության պլանը»
15.11.2024 | 12:25
Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
15.11.2024 | 12:22
Արամ Վարդևանյանն ու Քոչարյանի գործով դատավորը միմյանց հիշեցրին իրենց քաղաքական անցյալը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 12:16
Այլանդակել ենք, մենք մեր ձեռքով պետությունը քանդում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 12:10
Բաքուն պատասխանել է Փաշինյանին, Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել․ ԼՈՒՐԵՐ
15.11.2024 | 12:06
Վրաստանը պատրաստ է որպես միջնորդ ավելի ակտիվ ներգրավվել ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցություններում․ Կոբախիձե
15.11.2024 | 12:04
Վերջը, էդ «004» շրջաբերականն ի՞նչ է, որով ուզում եք մատաղ անել Հայաստանի ինքնիշխանությունը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:59
Երբեմն ոստիկանին այնպես են հայհոյում, որը սրբապղծություն է համարվում. ո՞րը պետք է լինի նրա վարքագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:47
Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերին առաջադրել է առողջապահության նախարարի պաշտոնում
15.11.2024 | 11:46
Եթե մտածում եք՝ ՌԴ-ն մեզ գաղութացրել է, ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:39
Եթե Քոչարյանը մեղադրյալ չէ, ես Աստված եմ. Սարգիս Քլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:36
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը C ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է
15.11.2024 | 11:35
Հեռու եմ մտքից, որ իմ գործունեությամբ պետք է ապացուցեմ՝ ՀԷՑ-ը մեր երկրի թշնամիներից մեկն է․ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 11:27
«Շահեդ»-ներն ու հրթիռները գրոհել են Օդեսան․ կա զոհ
15.11.2024 | 11:16
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառամամբ տեղեկացնում է, որ երեկ մասնակցել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որ այնհզորագույն համերգ է եղել, սակայն կիսադատարկ դահլիճում:

«Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եւ՝ կիսադատարկ դահլիճ:

Սա մեր մշակութային կյանքի եւ քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի:

Որովհետեւ՝ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետեւ դրանք արժեք են եւ ոչ թե ամենօրյա կիրառման եւ յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա, կամ ընդհանրապես չգնա: Եւ այսպես շարունակ:

Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը: Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման:

Եւ այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: Հենց այս խնդիրը, կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը»,- գրել է նա: