Կառավարությունը դեռ ամբողջապես ձևավորված չէ, բայց կառավարության անդամներն այսօր կերդվեն. «Ժողովուրդ»

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Կառավարության անդամներն այսօր նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում կերդվեն:

Իհարկե, սա նորություն չէ: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կառավարության անդամները եւս երդվեցին: Սակայն այս անգամ հետաքրքիր է այն հանգամանքը, որ, փաստորեն, կառավարությունը դեռ ամբողջապես ձևավորված չէ, այնտեղ դեռ նախատեսված են կառուցվածքային փոփոխություններ, բայց եւ նրանք հետեւելու են նաեւ այս արարողակարգին:

Մինչ այդ նկատենք, որ իշխանությունները, կարծես թե, դեռ չեն շտապում վերջնականապես ավարտին հասցնել կառուցվածքի շուրջ աշխատանքները, եւ նույնիսկ այդ հարցը հանվել է խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգից: Եվ արդեն իսկ պարզ է, որ կառավարության ծրագիրը կքննարկվի եւ կընդունվի նախքան կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելը, իսկ վիճահարույց այս հարցը դեռ շատ ջուր կքաշի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: