Տանկերով ֆլեշ-մո՞բ, թե՞ զբոսանք փողոցում. Քոչարյանի պաշտպանը անհարմար դրության մեջ է դնում իր պաշտպանյալին. «Ժողովուրդ»

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Հայաստանում 2008թ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, որքան շատ են խոսում այդ գործից, այնքան ավելի անհարմար դրության մեջ են դնում իրենց պաշտպանյալին:

Երեկ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը, անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ին բանակը ներքաղաքական հարցերում ներգրավելու մեղադրանքներին, հայտարարել է. «Բանակին հանձնարարվել է պահպանել պետական, կառավարական շենքերը Մարտի 1-ի երեկոյան, իսկ ցերեկը նրանք կանգնած են եղել, ոչինչ, որեւէ գործողություն չեն արել»:

Դիտարկմանը, թե ֆիլմում կադրեր կային, որ Մարտի 1-ի առավոտյան ժամերին տանկերը կանգնած էին, Սահակյանը արձագանքեց, որ դրանք պարզապես կանգնած են եղել: Միայն այն հանգամանքը, որ զորքը, զինտեխնիկան մայրաքաղաքում «կանգնած են եղել», ինքնըստինքյան վկայում են բանակը ներքաղաքական նպատակներով օգտագործելու մասին, մանավանդ որ արտակարգ դրություն ՀՀ-ում հայտարարվել է բավական ուշ, իսկ ԱԺ հատուկ նիստը գումարվել է մարտի 2-ին` ժամը 00.25-ին:

Համենայնդեպս, հազիվ թե այդ օրը տանկիստները միահամուռ որոշած լինեին Երեւանում «ֆլեշ-մոբ» կազմակերպել, դուրս գալ զբոսանքի ու պարզապես կանգնել մայրաքաղաքի կենտրոնում: Իսկ եթե նրանք զորամասից դուրս են եկել ու հայտնվել փողոցում, ուրեմն եղել է համապատասխան հրահանգ, ուրեմն բանակը ներգրավել են քաղաքական գործընթացներում:

Մեկ փաստ էլ. երեկ Սահակյանը նաեւ նշել է, թե սահմանադրական կարգի տապալման փորձ կատարել է ոչ թե իր պաշտպանյալը, այլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր աջակիցները: Միայն թե զարմանալի է` այդ դեպքում ինչու 10 տարի շարունակ ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն էր, ում թեկնածությունը պաշտպանում էր Քոչարյանը:

Ավելին` եթե առաջին նախագահն էր փորձել սահմանադրական կարգը տապալել, ինչո՞ւ դեռ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ հարուցված քրեական գործով որեւէ մեղադրանք չառաջադրվեց անձամբ Տեր-Պետրոսյանին, ոչ էլ ՀՀ ՊՆ երկու փոխնախարարներին՝ Մանվել Գրիգորյանին ու Գագիկ Մելքոնյանին, որոնք, ըստ պաշտպանի, սահմանադրական կարգի տապալման փորձի մասնակիցներն են եղել, դեռ ավելին՝ երկու զինվորականներն ինչո՞ւ անմիջապես պաշտոնանկ չարվեցին պետության դեմ հանցագործության փորձի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: