154 հազար դոլար՝ նախորդ գումարման Ազգային ժողովի պարգևավճարներին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորները և աշխատակազմի ղեկավար կազմը ևս ստացել են պարգևավճարներ: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի աշխատակազմի հանրության և լրատվության հետ կապերի վարչությանն ուղղված գրավոր հարցման պատասխանից:

«Ձեր հարցերի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմի բոլոր աշխատակիցները 2018 թվականի դեկտեմբերին ստացել են մեկ դրույքաչափին հավասար պարգևավճար»,- ասված է գրության մեջ:

Նշենք, որ խոսքը նախորդ գումարման խորհրդարանի մասին է, որտեղ ՀՀԿ-ն մեծամասնություն էր: ԱԺ նախագահը Արա Բաբլոյանն էր, իսկ փոխնախագահները Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք նաև, որ 6-րդ գումարման ԱԺ-ի լիազորությունները դադարել են 2019 թվականի հունվարի 14-ից, երբ աշխատանքը սկսեց 7-րդ գումարման խորհրդարանը: Անդրադառնալով պարգևավճարներին՝ ստացվում է, որ յուրաքանչյուր պատգամավոր կամ աշխատակից պարգևատրվել է իր աշխատավարձի 100 տոկոսով:

Մասնավորապես, Ազգային ժողովի նախկին նախագահի պարգևավճարը կազմել է 1 մլն 190 հազար 520 դրամ: ԱԺ փոխնախագահներինը՝ 925 հազար 960 դրամ, իսկ չորս փոխնախագահինը միասին կազմել է 3 մլն 700 հազար դրամ: Ազգային ժողովի 9 հանձնաժողովների նախագահներինը միասին կազմել է 7 մլն 680 հազար դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և պատգամավորներից յուրաքանչյուրը ստացել են 661 հազար դրամ:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պարգևավճարը կազմել է 595 հազար դրամ, իսկ մյուս երկու տեղակալներինը միասին՝ 1 մլն 58 հազար դրամ: Բացառությամբ ԱԺ նախագահի, նրա տեղակալների և հանձնաժողովների նախագահների, մնացած 91 պատգամավորների ընդհանուր պարգևավճարը կազմել է 60 մլն դրամ: Այս թվին եթե գումարում ենք նաև ԱԺ վերոնշյալ աշխատակիցների պարգևավճարներն, ապա միասին ստացվում է 75 մլն դրամ: Սա համարժեք է 154 հազար ԱՄՆ դոլարի:

Հիշեցնենք, որ վերջին օրերին շատ թեժ քննարկվում է պետական կառույցների աշխատակիցներին տրված պարգևավճարների չափաքանակը: Մասնավորապես, արդեն գրել ենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարը կազմել է 474 միլիոն դրամ կամ 947 հազար ԱՄՆ դոլար: Այսօր էլ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ իր 8 ամսվա պարգևավճարը 14 մլն դրամ է: Ավելի վաղ էլ ԲՈՀ նախագահ Սմբատ Գոգյանը Factor.am-ին տեղեկացրել էր, որ իր տեղակալին պարգևատրել է աշխատավարձի 180 տոկոսով:

Հայկ Վարդանյան