Լիբանանի պաշտպանության նախարարը Հայկական բանակի օրվա կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել
Քաղաքականություն
29.01.2019 | 23:03Հունվարի 28-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցեց Հայկական բանակի օրվա կապակցությամբ Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարրաֆի (Yacoub Sarraf) կողմից կազմակերպած ընդունելությանը, որին մասնակցում էին պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ընդունելությանը հաջորդեց ընթրիք, որը Լիբանանի պաշտպանության նախարարը կազմակերպել էր ի պատիվ ՀՀ դեսպանի: Ընթրիքին մասնակցում էին նաև Բեյրութում հավատարմագրված մի շարք դեսպաններ, Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելության, որի կազմում ընդգրկված է նաև հայկական զորախումբ, ղեկավար գեներալ-մայոր Ստեֆանո Դել Կոլը (Stefano Del Col):
Ընդունելության ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Լիբանանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին: