Երբ 10 քաղաքացի է զոհվում, հարկավոր է պարզել՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ հարուցված գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Երբ 10 քաղաքացի է զոհվում, հարկավոր է պարզել՝ ինչ է տեղի ունեցել և ինչու: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ճիշտ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ հարուցելը տեղի ունեցած իրադարձություններից 10 տարի անց:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ վաղեմի գործեր են քննվում աշխարհի բազմաթիվ երկրներում:

«Ես մեկը մյուսի հետ չեմ համեմատում, բայց բազմաթիվ երկրներում, եթե չեմ սխալվում՝ նույնիսկ Ռուսաստանում, քրեական գործեր են քննվում՝ կապված Հայրենական պատերազմի հետ: Եթե խոսքը մարդկային կյանքերի մասին է, ապա, կարծում եմ, պետք չէ ինչ-որ սահմանափակումներ դնել: Բացի այդ՝ Հայաստանի Քրեական օրենսգրքով վաղեմության ժամկետ կա սահմանված, որն օրենքով է սահմանվում: Եթե քրեական գործը շարունակվում է, ապա, Հայաստանի Քրեական օրենքգրքի համաձայն, վաղեմության ժամկետը չի լրացել»,- նշել է վարչապետը:

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ իր համարա դա սկզբունքային գործ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ինձ համար չէ սկզբունքային գործ, կարծում եմ՝ Հայաստանի համար է դա սկզբունքային գործ: Երբ 10 քաղաքացի է զոհվում, չի կարող հենց այնպես անցնել, հարկավոր է պարզել՝ ինչ է տեղի ունեցել և ինչու»: