Մեզ հաջողվել է Հայաստանում վերացնել մենաշնորհը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Մեզ հաջողվել է Հայաստանում վերացնել մենաշնորհը: ՌԲԿ-ին տված հարցազրույցում վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մենաշնորհների վերացման մասին հարցին, մասնավորապես՝ առևտրի ոլորտում:

«Հիմա մեզ մոտ ոչ մի խոչընդոտ չկա շուկայի հասանելիության առումով: Բոլոր գործարարները, բոլոր մարդիկ քաղաքական հնարավորությունների առումով նույնպիսի հասանելիություն ունեն, ինչպես մյուսները: Այդ պատճառով մենք ասում ենք, որ մեզ հաջողվել է Հայաստանում արմատախիլ անել մենաշնորհները»,- ասել է նա:

Բայց դա, ըստ Փաշինյանի, չի նշանակում, որ որևէ մեկը դադարել է ինչ-որ բան վաճառել, դա նշանակում է, որ մյուսները նույնպես կարող են մտնել այդ շուկաներ. «Նախկինում նման հնարավորություններ չկային: Հիմա այդ հնարավորությունները ոչ միայն կան, այլև երաշխավորված են»:

Նա նշել է, որ սրան հաջողվել է հասնել մեկ կանոնի՝ օրենքի շնորհիվ, որը նույնն է բոլորի համար: «Վարչապետ դառնալուց հետո ես հավաքեցի բոլոր գործարարներին և ասեցի՝ ընկերնե՛ր, այս պահից սկսած դուք ոչ մի կոռուպցիոն պարտավորվածություն չունեք: Վե՛րջ, սրանով ամեն ինչ ասված էր: Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չպետք է վճարի: Միակ պարտավորությունն օրենքով աշխատելն ու հարկերը վճարելն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե կաշառք տալու փորձ չի՞ արվել, Փաշինյանը նշել է, որ ինչ-որ պահի նման փորձեր զգացի, որ կարող են ինչ-որ նվերներ մատուցելու փորձեր լինել. «Ես պարզապես իմ թիկնազորին հրահանգեցի, որ ոչ ոք չպետք է իմ աշխատասենյակ որևէ բան բերելու հնարավորություն չունենա՝ բացի փաստաթղթերից: Եվ այս կանոնը խստորեն պահպանվում է»: