Մենք ոչ թե Քոչարյանին ենք պաշտպանել, այլ՝ արդարադատությունը. Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մենք ոչ թե պաշտպանել ենք Ռոբերտ Քոչարյանի՝ որպես անձի, մենք պաշտպանել ենք արդարադատությունը: Հունվարի 29-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Մենք Մարտի 1-ին եղել ենք, տեսել ենք՝ ինչ է կատարվում: Մենք երևույթը գնահատել ենք շատ հստակ: Ոչ թե Ռոբերտ Քոչարյանին պաշտպանել ենք՝ որպես անձի, մենք պաշտպանել ենք արդարադատությունը: Եվ մենք այդտեղ խնդիր ենք տեսնում. այն ձևով, որ մեղադրանքը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին, և հիմա արդեն մյուսներն էլ են արդեն ընդգրկվում, այսպես ասած, մայր գործին, սա մեզ մոտ մտահոգություններ է առաջացնում մեր երկրում արդարադատության իրականացման մասով»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, չպետք է տպավորություն ստեղծվի, որ հաշվեհարդարի կամ վենդետայի նպատակ է հետապնդվում:

«Արդարադատությունը պետք է վերաբերվի նրան, որ բացահայտվեն 10 զոհերի մեղավորները, որի մասին մենք խոսել ենք: Այս ձևով, որ դրվում է մեղադրանքը, փորձ է արվում այդ խնդիրը երկրորդական դարձնել: Հասկանո՞ւմ եք՝ դրվում է մի մեղադրանք, որն ինքը պետք է դեռ ապացուցվի, հետո փնտրենք մեղավոր»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում