Կփորձենք վերացնել ԵՏՄ-ում գոյություն ունեցող խոչընդոտները. Փաշինյանը՝ կառույցում ՀՀ-ի նախագահության մասին

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՏՄ-ում Հայաստանի նախագահությունը խորհրդանշական է, բայց նաև առիթ է՝ կառույցում ավելի եռանդով աշխատելու և փորձելու նոր խթան և ուժ հաղորդել ԵՏՄ-ին: Մենք այդպես էլ տրամադրված ենք: ՌԲԿ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով 2019 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ-ում նախագահությունը ստանձնելու մասին հարցին:

«Գլխավոր առաջնահերթությունը ԵՏՄ-ում առկա խոչընդոտները վերացնելն է: Ցավոք՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաշվարկել է, որ Եվրասիական տնտեսական համայնքի տարածքում ինտեգրվելու համար շուրջ 80 խոչընդոտ կա: Դրանք կապված են օրենսդրության, կարգավորումների հետ: Դե յուրե գոյություն ունեցող այս խոչընդոտներից բացի՝ կան նաև դե ֆակտո խոչընդոտներ: Եվ մեր գլխավոր նպատակն այդ խոչընդոտների գոնե որոշ մասը վերացնելն է»,- նշել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ եթե հաջողվի բոլոր խոչընդոտները վերացնել, շատ լավ կլինի:

Լրագրողի դիտարկմանը, թե, փաստորեն, ԵՏՄ-ում թավշյա հեղափոխություն կլինի, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ԵՏՄ տարածքում այնքան էլ չեն գնահատում և սիրում «հեղափոխություն» բառը. «Այնպես որ՝ ես չեմ օգտագործի այդ բառը»: