Արմեն Սարգսյանն ընդունել է Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին և վստահություն է հայտնել, որ այցը դրական նշանակություն կունենա համագործակցության հետագա ընդլայնման համար:

«Կարծում եմ` շատ օգտակար կլինի այսօր ավելի շատ խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին»,- ընդգծել է նախագահը և շարունակել. «Ամեն օրը՝ այսօրը, վաղը, ի վերջո, դառնում են անցյալ, և եթե մենք տքնաջան չաշխատենք այն ավելի լավը դարձնելու համար, կվատնենք ամենաթանկարժեքը, որն ունի մարդկությունը՝ ժամանակը»:

Յոհաննես Հանն իր հերթին ասել է, որ մեծ նշանակություն են տալիս Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին և եկել են՝ լսելու, թե ինչ ծրագրեր կան և հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է հատկապես մեծ ուշադրություն հատկացնել ապագային՝ 21-րդ դարի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև տարբեր ոլորտներում արհեստական բանականության օգտագործման մասին է:

Նշելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից և դինամիկ երկիր՝ նախագահ Սարգսյանը ասել է.«Ցանկացած ոլորտում ինչ-որ անելու ենք, պետք է լինի միայն որակյալ: Եվ այստեղ է, որ ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը և սերտ համագործակցությունը նրանց հետ»: