Դավիթ Խաժակյանը քաղաքապետին հիշեցրեց, որ դեռ պարգևատրվածների ցանկը հրապարակված չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.01.2019 | 15:00Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում հայտարարեց, որ պարգևատրումները եղել են պարգևատրման և աշխատակազմի աշխատավարձերի ֆոնդերից.
«Ես ձեզ մի նորություն եմ ուզում հայտնել, որ քաղաքապետի պարգևատրումների կարգադրություններից մեկը պարգևատրման ֆոնդից, մյուսը՝ աշխատակազմի աշխատավարձերից է վերաբաշխված։ Որքան ես ուսումնասիրեցի՝ երբեք չի վերաբաշխվել աշխատակազմի աշխատավարձերի ֆոնդը։ Կրկնում եմ՝ երկու կարգադրություն կա, որոնք, ի դեպ, տեղադրված չեն կայքում։ Դուք ոչ աշխատանքային ուշ ժամի ցանկացաք արագ տեղեկացնել, որ որոշել եք հրապարակել կարգադրությունը, որը դեռ չի հրապարակվել»։
Մանրամասները` տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան