Կա շատ մեծ վտանգ, որ անցյալի սխալները կկրկնենք. Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 16:30
ԿԿՀ-ն ուսումնասիրում է մետրոյում Փաշինյանի վարքագիծը
30.03.2026 | 16:21
Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դիտարկում են Հորմուզի նեղուցը կառավարելու համար կոնսորցիում ստեղծելու հարցը
30.03.2026 | 16:12
Ընտրակաշառք են տվել՝ աշխատավարձի տեսքով․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 16:02
Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար
30.03.2026 | 15:53
Հայտնի բլոգեր 222LAVA-ի բնակարանի կողոպուտից հետո դեպքի վայրը չպահպանելու համար երկու ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել
30.03.2026 | 15:45
Իրանի ԱԳՆ-ն կրկին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները
30.03.2026 | 15:38
«Սպարտակի» ներկայացուցիչը Հայաստան – Բելառուս մրցավեճում հետևել է հայ ֆուտբոլիստի խաղին
30.03.2026 | 15:29
Իսրայելական Հայֆայի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել է Իրանի և «Հըզբոլլահ»-ի հրթիռային հարձակումից հետո
30.03.2026 | 15:19
Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն այն չի կարող ուղեկցվել բռնությամբ կամ ատելության խոսքով․ ՄԻՊ
30.03.2026 | 15:10
Քրվարույթ՝ Փաշինյանի ներկայությամբ միջադեպի հետ կապված // ՀԱՀ-ում դասերն այսօր առցանց են․ ԼՈԻՐԵՐ
30.03.2026 | 15:01
Վիկտոր Գոնչարենկո․ Էմոցիոնալ խաղ էր Հայաստանի հավաքականի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 14:49
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին
30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը Հրանտ Մարգարյանի քննադատական ելույթը համարում է իրենց նախընտրական քարոզչության ընթացքում ասվածի կրկնություն։

«Մենք շատ հստակ ասել ենք, թե ինչու ենք մասնակցում ընտրություններին, ասել ենք, որ մտել ենք որպես ընդդիմություն, ձևակերպել ենք հստակ մեր ընդդիմադիր կեցվածքը, որը հիմնված է թե՛ արտաքին, թե՛ ներքին հարցերի վրա։ Գլխավոր վտանգը, որը մենք արձանագրել ենք, այն է, որ անցյալի դասերը մեզ բերում են եզրակացության՝ կա շատ մեծ վտանգ, որ նույն սխալը կկրկնենք։ Ես առիթ եմ ունեցել սրա մասին ասել, որ սա ինձ դեժավյու է հիշեցնում։ Անհանգստություն կա, որ այս նորը չլինի լավ մոռացված հնի կրկնություն. այսինքն՝ մենք չպետք է բերենք նրան, որ հին մենաշնորհը փոխարինվի նորով: Եթե ընթանար մեր համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ, մենք հինգ խնդիր էինք դրել, իսկ հետագայում դրանցով էլ պայմանավորվելու է, եթե լինի դա»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Հինգ նախապայմաններից ՀՅԴ Բյուրոյի նախագահն առանձնացրեց մեկը՝ սուպերվարչապետական համակարգի վերացումը: «Սուպերվարչապետական համակարգից հրաժարում այսօր չենք տեսնում։ Այսօր, երբ նախարարությունները դարձրել են 12, շատ էինք ուզում, որ այնտեղ տեսնեինք Ներքին գործերի նախարարության ամրագրում, որտեղ Ոստիկանությունը պետք է փոխանցվեր Ազգային ժողովի վերահսկողությանը։ Սրա մասին խոսել ենք, պայմանավորվածություններն էլ կան, և մեր հարցերն այս առումով խորքային են։ Մենք ակնկալում ենք, որ այս նոր իրավիճակում, երբ արդեն պատասխանատվությունն ամբողջական պատկանում է մեկ քաղաքական ուժին, այս հարցերում հետամուտ պետք է լինել»,- ասաց Ռուստամյանը: Նա ընդգծեց, որ հույս ունեն՝ երկիրը կզարգանա չզիջելով, իսկ այդ պարագայում իրենք որևէ խնդիր չեն տեսնի նոր իշխանության հետ համագործակցության։

Արմեն Ռուստամյանը հավաստեց, որ Կառավարության քայլերի հետ կապված հույսեր ունեն, իսկ ժողովրդին կհամախմբեն, եթե այդ քայլերը հակառակ լինեն սպասումներին։

«Ժողովրդին կհամախմբենք, եթե լինի հակառակ ծրագիրը։ Դա արել ենք և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Սերժ Սարգսյանի ժամանակ։ «Ոչ»-ի ճակատն ի՞նչ էր՝ մեկը զիջում էր Արցախի ճակատում, մյուսը՝ հայ-թուրքական հարաբերություններում։ Եթե հիմա նոր իշխանությունները զիջումների չգնան և մեր մեջ եղած ռեսուրսը ամրացնեն, մենք ամբողջությամբ կսատարենք նրանց»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան