Մեկ տարի հետո կտեսնենք՝ ով է մերժված, ով՝ ոչ. Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
08.02.2026 | 12:10
Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում․ նախարարությունից հերքում են
08.02.2026 | 11:42
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.02.2026 | 11:25
Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու
08.02.2026 | 10:49
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան
08.02.2026 | 10:12
Վարդենյաց լեռնանցքում բուք է
08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ և՛ ասելիք ունի, և՛ անելիք, իսկ կուսակցության նախագահը չի կարող լինել պասիվ քաղաքականության մեջ. եթե կուսակցության նախագահն է, արդեն նշանակում է, որ ակտիվ քաղաքականության մեջ է: Հունվարի 29-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կուսակցության նախագահի դերում Սերժ Սարգսյանի դիրքորոշումներն ընդունելի կլինեն ժողովրդի համար:

«Ժողովրդի կարծիքը, պատմությունը տեսել է, արագ փոխվում է: Մի տարի հետո մենք կտեսնենք՝ ով է մերժված, ով՝ ոչ»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ գործող իշխանությունների քաղաքականությանը՝ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ մայիսի 9-ին Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան:

«Ո՞ւր ա: Հինգ անգամ Զոհրաբ Մնացականյանն ու Մամեդյարովն են հանդիպել, երեք անգամ՝ ինքն ու Ալիևը: Բակո Սահակյանին և Մասիս Մայլյանին փնտրում եմ՝ չեմ տեսնում այդ հանդիպումներին»,- ասաց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավորման շրջանում էլ խոսվել է միակողմանի զիջումների մասին, ՀՀԿ խոսնակը հակադարձեց. «1998 թվականից այս կողմ, երբ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան եռյակը հաղթեց ներիշխանական պայքարում, Հայաստանը երբեք չի խոսել միակողմանի զիջումների մասին: Մենք խոսել ենք փաթեթային զիջումների մասին։ Այսօր, ինչպես հասկանում եմ, խոսքը գնում է փուլային զիջման մասին»,- նշեց ՀՀԿ խոսնակը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան