ՅՈՒՆԻՍԵՖ-ը 3.9 մլրդ ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է անում 41 մլն երեխաների օգնություն ցուցաբերելու համար

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր 3,9 միլիարդ ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ արեց՝ հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող երեխաներին իր աջակցությունը շարունակելու համար: Հակամարտությունների, բնական աղետների և այլ արտակարգ իրավիճակների պատճառով միլիոնավոր երեխաներ զրկված են կենսական անհրաժեշտության ծառայություններից, ինչը ռիսկի է ենթարկում նրանց անվտանգությունը, բարեկեցությունն ու ապագան. տեղեկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը:

«Միլիոնավոր երեխաներ անասելի բռնության, սթրեսի և տրավմայի են ենթարկվում այսօր հակամարտությունների կամ աղետների պատճառով»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Երեխայի պաշտպանության մեր ծրագրերի արդյունքը չենք կարող թերագնահատել: Եթե երեխաները անվտանգ խաղալու տեղ չունենան, եթե նրանք չկարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ և չստանան սոցիալ-հոգեբանական աջակցություն, ապա չեն կարողանա ապաքինվել պատերազմի անտեսանելի վերքերից»:

Իր ամենամյա «Հումանիտար գործողություն հանուն երեխաների» դրամահավաքի կոչի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖն այս տարի ծրագրել է 59 երկրներում ապրող 41 միլիոն երեխաների ապահովել մաքուր ջրով, սննդով, կրթությամբ, առողջապահական և պաշտպանության ծառայություններով: Հավաքագրված գումարից 385 միլիոն ԱՄՆ դոլար ծախսվելու է երեխայի պաշտպանության ծրագրերի համար, որից 121 միլիոնը կուղղվի միայն Սիրիայի ճգնաժամից տուժած երեխաների պաշտպանությանը:

«Այս երեխաներին աջակցություն ցուցաբերելը կրիտիկական նշանակություն ունի, բայց առանց նշանակալի և միավորված միջազգային գործողության, շատերն ուղղակի կանտեսվեն»,- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնթեյնը: «Միջազգային հանրությունը պետք է արտակարգ իրավիճակներում հայտնված երեխաներին աջակցելու պարտավորություն ստանձնի»:

Հավաքագրվող գումարը կծախսվի հետևյալ 5 ուղղություններով՝ Սիրայից փախստականների և նրանց ընդունող համայնքների՝ Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Իրաքի և Թուրքիայի աջակցությանը (904 ԱՄՆ դոլար), ինչպես նաև Եմենին (542,3 ԱՄՆ դոլար), Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությանը (326,1 ԱՄՆ դոլար), Սիրիային (319,8 ԱՄՆ դոլար) և Հարավային Սուդանին (179,2 ԱՄՆ դոլար):

Հավաքագրված գումարով և գործընկերների աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2019թ-ին պատրաստվում է՝

  • 4 միլիոն երեխայի և խնամատարի սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել,
  • 43 միլիոն մարդու մաքուր ջուր մատակարարել,
  • 10,1 միլիոն երեխայի ապահովել տարրական կրթությամբ,
  • 10,3 միլիոն երեխայի պատվաստել կարմրուկի դեմ,
  • 4.2 միլիոն երեխայի բուժել ծանր թերսնուցումից:

2018թ. առաջին տասն ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝

  • 3,1 միլիոն երեխա և խնամատար սոցիալ-հոգեբանական օգնություն է ստացել;
  • 35,3 միլիոն մարդու մաքուր ջուր է մատակարարվել;
  • 5,9 միլիոն երեխա ստացել է կրթություն;
  • 4,7 միլիոն երեխա պատվաստվել է կարմրուկի դեմ;
  • 2.6 միլիոն երեխա բուժվել է ծանր թերսնուցումից: