Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ իր աջակիցներով․ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Այն, ինչ կատարվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, մտահոգիչ է: Հունվարի 29-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը:

«Առաջին իսկ օրից, երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, և նա առաջին անգամ ձերբակալվեց, ես նշել եմ, ինչպես նաև մեր կուսակցությունը նշել է, որ սա մտահոգիչ է։ Այո՛, կարծում եմ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Յուրի Խաչատուրովի հետ կապված էլ նույնն է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով բացահայտումներին՝ Շարմանզանովը նշեց, որ դրա հետ կապված իր կարծիքը չի փոխվել: «Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Լևոն-Տեր-Պետրոսյանն է՝ իր քաղաքական աջակիցներով, որն այդ օրերին Հայաստանում սերմանել է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ: Ես 2008-ին էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում: Ես չեմ ասում, որ այն ժամանակ իշխանությունները սխալներ չունեին, յուրաքանչյուր իշխանություն ունի սխալ, բայց եթե հարցնում եք իմ կարծիքը, ես այն ասացի»,- նշեց ՀՀԿ խոսնակը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան