Հյուսիսային Իրաքում թուրք զինվորների գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Լուրեր

18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:18
Նոր կաթողիկոսական ընտրություններ պետք է կազմակերպենք. կարգալույծ հռչակված Տեր Արամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:11
Չե՞ք կարծում, որ Ձեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել. կաթողիկոսը հարցերի չպատասխանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կանանց միությունը (KJK) հայտարարություն է տարածել Հյուսիսային Իրաքում տեղի բնակչության և թուրք զինվորների միջև գրանցված բախումների վերաբերյալ. փոխանցում է ermenihaber-ը:

Հունվարի 23-ին  Թուրքիայի օդուժին պատկանող կործանիչները հերթական անգամ հարվածներ էին հասցրել Հյուսիսային Իրաքում Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) հենակետերի ուղղությամբ։ Քրդական աղբյուրների տեղեկություններով, այդ օպերացիայի ժամանակ զոհվել էր 4 խաղաղ բնակիչ։

Հայտարարության համաձայն ի նշան բողոքի, Թուրքիայի օդուժի գործողությունների դեմ Դոհուկ նահանգի Շելադիզե շրջանում տեղի  բնակչությունը բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ժամանակ բախումներ են եղել նրանց և տեղանքում ծառայություն իրականացնող թուրք զինվորների միջև։

Թուրք զինվորների ձեռնարկած գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհվել է ևս 2 մարդ, 6 հոգի էլ վիրավորվել է։

Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուն տեղի ունեցած բախումների մեջ մեղադրել է PKK-ին, պնդելով, որ վերջինս է հրահրել բախումները։