«Թուրքիայում հեռանկար չեմ տեսնում»․ Մհեր Նավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացման 4-րդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը: Նա նշեց, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համագործակցում է Գերմանիայում ՀՀ դեսպանության հետ։ Մասնավորապես՝ այս տարի աշխատակիցներից մեկը կգործուղվի Գերմանիա, որի ընթացքում կփորձի արխիվներում փնտրել Կոմիտասի կյանքին ու գործունեությանն առնչվող նյութեր։

«Այս պահին արդեն Կոմիտասի 7 նամակ ենք հայտնաբերել՝ գրված տարբեր ժամանակաշրջաններում»,- նշեց Մհեր Նավոյանը։

Նրա խոսքով՝ Կոմիտասի 150-մյակին նվիրված գիտաժողովի շրջանակում միջոցառումներ և ուսումնասիրություններ կանցկացվեն նաև Բեռլինի Հումբոլտ համալսարանում, որտեղ Կոմիտասն ուսանել է։ Բանախոսի համոզմամբ՝ Ֆրանսիայի հետ համագործակցության հեռանկար նույնպես կա։ Հնարավոր են նաև ուսումնասիրություններ Սորբոնի համալսարանում։

Երաժշտագետ Մհեր Նավոյանը, խոսելով Թուրքիայի հետ հնարավոր համագործակցության մասին, նշեց․ «Չեմ կարծում, որ արխիվային կամ որևէ այլ տեսակի համագործակցություն ունենանք։ Թուրքիայում հեռանկար չեմ տեսնում»։

Նելլի Մելքոնյան