Այնպիսի տպավորություն է, թե դուք ուզում եք, որ ես անպայման կալանավորվեմ. Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ, «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դատարանի որոշումը։

«Դատարանը մերժեց երկու կողմերի բերած վերաքննիչ բողոքները և անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն ինքը չի՞ կալանավորվի, Արմեն Գևորգյանը կեսկատակ ասաց․ «Այնպիսի տպավորություն է, որ դուք ուզում եք ես կալանավորվեմ, և այս նորությունների մեջ ուզում եք բացասական երանգներ գտնել»։

Արմեն Գևորգյանը  հրաժարվեց գնահատական տալ դատարանի որոշմանը։ Նա նաև նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքից ու քրգործից ևս չի խոսի, քանի որ ունի պարտավորվածություն իր ունեցած տեղեկությունը չհրապարակելու։

«Ինձ գործի հետ առնչվող հարցեր մի տվեք, ես դրանց չեմ պատասխանելու, որովհետև ես պարտաճանաչ եմ, քննության գաղտնիքը հարգում և պահպանում եմ»,- ասաց Գևորգյանը՝ տեսակետ չհայտնելով նաև հարցի վերաբերյալ՝ արդյոք համամիտ է իշխանությունների այն տեսակետի հետ, թե «Մարտի 1-ի» գործը բացահայտվել է։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակում։ 2018թ.-ի դեկտեմբերի 14-ին Երևանի Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։ Նախաքննական մարմինն էլ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան