Մենք որևէ կասկած չունենք, որ դատարանները գործում են անկախ. Արմեն Գևորգյանի փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ այսօր վերաքննիչ քրեական դատարանն արդար դատական ակտ են կայացրել, և մենք որևէ կասկած չունենք դատական համակարգի անկախության վերաբերյալ: Հունվարի 29-ին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ դատարանի կողմից որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը:

«Դատախազության ամբողջ շեշտը կայանում էր նրանում, որ կալանավորման պայման հիմնավոր կասկածները՝ թե՛ սահմանադրական կարգը տապալելու, թե՛ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքները միանշանակ կան, ինչի հետ պաշտպանական կողմը համաձայն չէ, և ինչի հետ նաև համաձայն չեղան առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները: Եվ նշվել էր, որ առկա են կալանավորման հիմքերը, որոնք նույնպես առկա չեն»,- նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ նախկինում վարույթն իրականացնող մարմինը կալանավորման հիմքերից նշել էր թաքնվելը, քննությանը խոչընդոտելը, սակայն «որևէ ապացույց, որը նման ենթադրություն կառաջացներ, վարույթն իրականացնող մարմինը չէր ներկայացրել»:

«Այստեղ մի նրբություն կա. վարույթն իրականացնող մարմինն անվիճելիորեն չի կրում ապացուցման բեռ՝ այս կամ այն հիմքն ապացուցելու, սակայն, բոլոր դեպքերում, պետք է ներկայացնի փաստական տվյալներ, որոնք այդ հիմքը հետագայում, իր համար ենթադրվում է, տեղի կունենան: Սակայն, ինչպես բոլորիս արդեն հայտնի դարձավ, այդ հիմքերը դատարանները նույնպես չտեսան»,- պարզաբանեց Ալեքսանյանը:

Էրիկ Ալեքսանյանը դժվարացավ նշել՝ արդյո՞ք վճռաբեկ բողոք կներկայացնեն, քանի որ Արմեն Գևորգյանն ու պաշտպանական թիմը չեն խորհրդակցել:

«Եթե մենք վերաքննիչ բողոք էինք ներկայացրել 190 հոդվածի հետ համաձայն չլինելու, այսինքն՝ հիմնավոր կասկածի արձանագրման հիմնավորմամբ, այս դեպքում պարզ տրամաբանությունը հուշում է, որ մենք պետք է նաև վճռաբեկ բողոք ներկայացնենք: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք դեռ չենք խորհրդակցել պարոն Գևորգյանի և մյուս պաշտպանի հետ, ուստի միանշանակ չեմ կարող պատասխանել՝ վճռաբեկ բողոք կներկայացնենք, թե՞ ոչ»,- ասաց պաշտպանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում