Ինչո՞ւ Հայաստանում 2018թ.-ին կոռուպցիայի ընկալման համաթիվը չի բարելավվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
08.02.2026 | 12:10
Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում․ նախարարությունից հերքում են
08.02.2026 | 11:42
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.02.2026 | 11:25
Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու
08.02.2026 | 10:49
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան
08.02.2026 | 10:12
Վարդենյաց լեռնանցքում բուք է
08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

«Կոռուպցիայի ընկալման 2018 թվականի համաթվի արդյունքները» հետազոտության համաձայն՝ Հայաստանը չի բարելավել իր դիրքերը: Հունվարի 29-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հետազոտության արդյունքները ներկայացրեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Նա նշեց, որ արձանագրած համաթվով Հայաստանը 2018 թվականին 180 երկրների շարքում կիսում էր 105-113-րդ տեղը, 2017-ին՝ 107-110-րդ: Այսինքն՝ կարելի է ասել, որ Հայաստանը մնացել է նույն տեղում, թեև սպասվում էր, որ 2018 թվականին ՀՀ-ն բավականին լավ ցուցանիշ պետք է արձանագրեր:

«Երկրի համաթիվը հաշվելու համար պետք է առնվազն երեք աղբյուր: Միջազգային հայտնի կազմակերպությունների 13 աղբյուրների հիման վրա «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը հաշվում է պետությունների համաթիվը: Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվվել է 6 աղբյուրների հիման վրա: Նշեմ, որ հետազոտությունը կատարվել է 2017 թվականի և 2018-ի սկզբի վերաբերյալ, այսինքն՝ 6 ուսումնասիրություններից 5-ը ներառում է Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակաշրջանը և միայն 1-ն է, որը վերաբերում է նոր իշխանություններին»,- նշեց Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ 2020 թվականի հունվարին, երբ հրապարակվի հաջորդ հետազոտությունը, կուսումնասիրվի 2018 թվականը և նոր իշխանությունը կունենա այն գնահատականը, որը վաստակել է:

Վարուժան Հոկտանյանն ընդգծեց, որ ուսումնասիրությունը վերաբերում է ոչ թե կոռուպցիայի մակարդակին, այլ կոռուպցիայի ընկալմանը: Նա ներկայացրեց նաև կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ տարածաշրջանի երկրների դասակարգումը:

«Թուրքիան բավական նահանջ է ապրել՝ 52-ից իջել է 41 հորիզոնական, իրավիճակը շտկվել է Վրաստանում, որը 48-ից բարձրացել է 59 հորիզոնական, իսկ Հայաստանը տատանվում է 35-ի շուրջը: Մյուս երկու մեր հարևանները Հայաստանից ավելի վատ վիճակում են: Ադրբեջանը կտրուկ նահանջ է արձանագրել 6 կետով և, կարելի է ասել, 2018 թվականին ռեկորդային ցուցանիշ է արձանագրել: Իրանի դեպքում լճացման վիճակ է»,- ասաց Հոկտանյանը՝ նշելով, որ ԵՏՄ անդամ պետություններից էլ, օրինակ, Բելառուսը կտրուկ աճ է արձանագրել՝ հայտնվելով 44-րդ տեղում, թեպետ, եթե կոռուպցիայի համաթիվը 50-ից ցածր է, նշանակում է կոռուպցիան այդ պետությունում շարունակում է լուրջ խնդիր մնալ:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան