Ներկա և նախկին զինվորական պաշտոնյաները Հայոց բանակի տոնը նշում են միասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Հայոց բանակի 27-ամյակի օրվան նվիրված Պաշտպանության նախարարությունը միջոցառում էր կազմակերպել, որին հրավիրել էր ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանության օրոք աշխատած բարձրաստիճան զինվորականների։

Ուշագրավ էր, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում և՝ բանակը Մարտի 1-ի շրջանակներում ներգրավելու հարցում մեղադրվողները, ընդունել էին նոր իշխանությունների հրավերը։ Մասնավորապես՝ միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Վերջինիս հարցրինք, թե նեղացած չէ արդյոք նոր իշխանություններից, չէ՞ որ իրավիճակի փոփոխությունից հետո նա հայտնվեց մեղադրյալի աթոռին։ Պարզվեց, որ Սեյրան Օհանյանը ոչ միայն նեղացած չէ, այլ, ինչպես ինքն ասաց՝ դեռ մի բան էլ 2016 թվականից է ուզել, որ երկրում կտրուկ շրջադարձ լինի։

Պաշտպանության նախարարության կազմակերպած միջոցառմանը մասնակցում էր Մարտի 1-ի գործով մեղադրյալի աթոռին հայտնված մեկ այլ նախկին բարձրաստիճան զինվորական՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որին լրագրողների հարցերից խուսափելու հարցում օգնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ վերջինիս թևանցուկ անելով ու ուղեկցելով հանդիսությունների սրահ։

Իսկ ահա ՀՀ ՊՆ նախկին նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ բավարարվելով միայն տոնի կապակցությամբ շնորհավորանքով:

Ուշագրավ էր, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները ժամանեցին միասին՝ մեկ մեքենայով։ Նրանց կրկին ողջունեց և ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հայկական երկու պետությունների նախագահներին սպասարկող մեքենան լրագրողներից հեռու կայանվեց և հետևաբար, հարցեր հղել նրանց չհաջողվեց։

Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱԺ նախագահն ու ներկա և նախկին պատգամավորներ։ Նախկիններից նկատեցինք Սամվել Ալեքսանյանին։

Նիկոլ Փաշինյանը եկավ վերջում, նրա մեքենան լրագրողներից հեռու կայանվեց և վարչապետին հարցեր ուղղելու հնարավորություն ևս չեղավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան