«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հակադարձում է Վիտալի Բալասանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը համոզված է, որ Հայկական բանակը չի մասնակցել ներքաղաքական գործընթացներին նույնիսկ Մարտի 1-ի ժամանակ:

-Զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին, դուք զորք տեսե՞լ եք, որ կրակում էր,- լրագրողներին Եռաբլուրում հարցնում է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

 -Բա էդ յոթ չերյոմուխայով սպանողները ովքե՞ր էին։

-Ներքին զորքերը։

-Բանակը չի կրակե՞լ։

-Բանակը չունի այդպիսի զինատեսակներ,- ասում է պարոն Բալասանյանը։

Նա չի բացառում, որ առանձին զինվորականներ գուցե ինչ-որ դեր ունեցել են Մարտի 1-ին, բայց բանակը չի ունեցել։ Հայտնի 0038 հրամանը նա նույնպես չի համարում ապացույց, որով բանակը մասնակցել է Մարտի 1-ի իրադարձություններին:

«0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային իրավիճակի ցանկացած երկիր կգնար դրան,- ասում է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը համոզված է, որ նախկին իշխանությունների օրոք բանակը ներքաշվել է ներքաղաքական գործընթացների մեջ, կոնկրետ Մարտի 1-ին բանակը զորանոցներում չի մնացել, գուցե նաև կրակել է:

«Այ եթե ցույց տային բոլոր էն կրակողներին, որոնք չեն եղել բանակային, կասեինք շատ լավ՝ ունենք էսքան կրակող, և նրանք բանակային չեն եղել։ Բայց մենք չտեսանք ոչ մի կրակողի»,- հակադարձում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչ Հակոբյանը։

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր անդրադարձել է նաև հայ և ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը։ Պարոն Բալասանյանին այնքան էլ դուր չի գալիս այդ հայտարարությունը:

«Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, մենք չունենք այն փաստաթուղթը, որը միջազգային հանրությունը կճանաչի, ինչի՞ մասին է խոսքը՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության»,- հարցնում է Վիտալի Բալասանյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին տարօրինակ է թվում խաղաղության փաստաթղթի պահանջը:

«Այո, մենք պետք է ժողովուրդներին պատրաստենք խաղաղության։ Երբ որ կպատրաստենք խաղաղության այդ ժողովուրդներն իրենց իշխանություններին կճնշեն, որպեսզի ի  հայտ գա փաստաթուղթը»,- հակադարձում է Հրաչյա Հակոբյանը։

Չնայած դրան, պարոն Հակոբյանը քիչ հավանական է համարում Արցախի հարցի լուծման հողի վրա Հայաստանի և Արցախի ռազմական ղեկավարության միջև սուր հակասությունները․ «Մենք, վստահեցնում եմ, լեզու կգտնենք»:

Ի դեպ, անդրադառնալով առաջիկայում պրոֆեսիոնալ բանակ ունենալու հեռանկարներին, պատգամավորը նկատեց, որ առնվազն մի քանի տարի պետք է սպասել, տնտեսությունը դեռ նման հնարավորություն չի տալիս։

Մհեր Արշակյան