Լարսը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ձնամաքրման աշխատանքներից հետո բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։